/PanARMENIAN.Net/ 09.02.2010 - Առաջիկայում տարածաշրջանում զինված հակամարտություն չի լինի: Այդ մասին հայտարարել է ռազմական մեկնաբան Ալեքսանդր Գոլցը: «Դրա պատճառները շատ են: Նշեմ միայն երկուսը` առաջինը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եւ երկրորդը` Հայոց բանակի սպայական կազմը ավելի լավ է պատրաստված: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնել: Սակայն զենքը դա երկաթ է: Ինչ վերաբերում է մարտունակությանը, ապա, ըստ փորձագետների հայկական բանակի պատրաստավածությունը շատ ավելի բարձր է»,-ասել է Ա.Գոլցը:
Ըստ նրա, միշտ վտանգ կա, որ հակամարտությանը կարող է միջամտել Թուրքիան, որն ամենահզոր բանակն ունի տարածաշրջանում: «Իսկ Ռուսաստանը շահագրգռված է նրանում, որ տարածաշրջանում հակամարտություն չբռնկվի, ուստի կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա»,-ասել է Գոլցը, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:
ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:Tuesday, February 9, 2010
Առաջիկայում տարածաշրջանում զինված հակամարտություն չի լինի
/PanARMENIAN.Net/ 09.02.2010 - Առաջիկայում տարածաշրջանում զինված հակամարտություն չի լինի: Այդ մասին հայտարարել է ռազմական մեկնաբան Ալեքսանդր Գոլցը: «Դրա պատճառները շատ են: Նշեմ միայն երկուսը` առաջինը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եւ երկրորդը` Հայոց բանակի սպայական կազմը ավելի լավ է պատրաստված: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնել: Սակայն զենքը դա երկաթ է: Ինչ վերաբերում է մարտունակությանը, ապա, ըստ փորձագետների հայկական բանակի պատրաստավածությունը շատ ավելի բարձր է»,-ասել է Ա.Գոլցը:
Ըստ նրա, միշտ վտանգ կա, որ հակամարտությանը կարող է միջամտել Թուրքիան, որն ամենահզոր բանակն ունի տարածաշրջանում: «Իսկ Ռուսաստանը շահագրգռված է նրանում, որ տարածաշրջանում հակամարտություն չբռնկվի, ուստի կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա»,-ասել է Գոլցը, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:
ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment