Tuesday, February 9, 2010

Թեհրանն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Tert.am. 9-2-2010- Իրանն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին, Ankara գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Անկարայում Իրանի դեսպան Բահման Հոսեինպուրը։ «Մենք դա դիտում ենք որպես տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև բարեկամության հաստատմանը միտված կարևոր հարց։ Իրանը հնուց ի վեր համագործակցում է Հայաստանի հետ։ Դա Թուրքիայի մասնակցությամբ կարող է վերածվել եռակողմ համագործակցության»,- նշել է իրանցի դիվանագետը։

No comments: