Aysor.am. 18-2-2010- Իրաքի Մոսուլ քաղաքից երեկ առաջին գնացքն է ուղևորվել Թուրքիայի հարավային Գազիանտեպ քաղաք: Ասպիսով, վերականգնվել է երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր դեռևս 2003թ-ից ` Իրաք ամերիկյան զորքերի ներխուժումից հետո,-այս մասին հաղորդում է France Presse-ը:
500 կմ-ոց ճանապարհը գնացքն անցել է 18 ժամում: Ճամփորդությունն այդքան երկար է տևել, քանի որ գնացքը հատել է երկու պետությունների սահմանները` նախ իրաքա-սիրիական, հետո նաև` սիրիա-թուրքական:
Իրաքի և Թուրքիայի իշխանությունները սպասում են, որ երկաթուղու այս նոր ճյուղը կնպաստի երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Երկաթուղու վերականգնման համար ծախսվել է շուրջ 70 մլն դոլար:
Ստամբուլից Բաղդադ երկաթուղային ցանցը կառուցվել է դեռևս 20-րդ դարի սկզբին` Օսմանյան կայսրության ժամանակ: Վերջինիս կառուցման նախաձեռնությունը Գերմանիայինն է, ում նպատակն է եղել Բաղդադը կապել Բեռլինի հետ:
Թուրքիան վերջին տարիներին ակտիվորեն երկաթուղիներ է կառուցում: Մոսուլ-Գազիանտեպ ճյուղը կառուցվել է 1999-ն թթ-ին, երբ Սիրիան փակեց իր երկաթուղիների մի մասը: 2001թ-ին երկաթուղային այս հատվածը վերաբացվեց և 2 տարին անց կրկին փակվեց:Thursday, February 18, 2010
Թուրքիան Իրաքին կապող երկաթգծով անցել է առաջին գնացքը
Aysor.am. 18-2-2010- Իրաքի Մոսուլ քաղաքից երեկ առաջին գնացքն է ուղևորվել Թուրքիայի հարավային Գազիանտեպ քաղաք: Ասպիսով, վերականգնվել է երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր դեռևս 2003թ-ից ` Իրաք ամերիկյան զորքերի ներխուժումից հետո,-այս մասին հաղորդում է France Presse-ը:
500 կմ-ոց ճանապարհը գնացքն անցել է 18 ժամում: Ճամփորդությունն այդքան երկար է տևել, քանի որ գնացքը հատել է երկու պետությունների սահմանները` նախ իրաքա-սիրիական, հետո նաև` սիրիա-թուրքական:
Իրաքի և Թուրքիայի իշխանությունները սպասում են, որ երկաթուղու այս նոր ճյուղը կնպաստի երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Երկաթուղու վերականգնման համար ծախսվել է շուրջ 70 մլն դոլար:
Ստամբուլից Բաղդադ երկաթուղային ցանցը կառուցվել է դեռևս 20-րդ դարի սկզբին` Օսմանյան կայսրության ժամանակ: Վերջինիս կառուցման նախաձեռնությունը Գերմանիայինն է, ում նպատակն է եղել Բաղդադը կապել Բեռլինի հետ:
Թուրքիան վերջին տարիներին ակտիվորեն երկաթուղիներ է կառուցում: Մոսուլ-Գազիանտեպ ճյուղը կառուցվել է 1999-ն թթ-ին, երբ Սիրիան փակեց իր երկաթուղիների մի մասը: 2001թ-ին երկաթուղային այս հատվածը վերաբացվեց և 2 տարին անց կրկին փակվեց:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment