Tuesday, February 9, 2010

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար. Իրանում պատերազմի վտանգ գոյություն ունի

News.am. 9-2-2010- «Իրանում պատերազմի բռնկման վտանգը գոյություն ունի»,- նման հայտարարություն է արել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: «Շատ կարեւոր է, որպեսզի թույլ չտրվի պատերազմ, սակայն դրա սպառնալիքը կա: Տեսականորեն այդ վտանգը գոյություն ունի եւ մի շարք երկրներ չեն բացառում ռազմական գործողությունները»,- ասել է նա: Նշենք, որ Արեւմտյան երկրները կասկածում են, որ Իրանում միջուկային զենք է մշակվում, իսկ Թեհրանը կտրականապես հերքում է այդ կասկածները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ: Այս առնչությամբ, Պատրուշեւը կարծիք է հայտնել, որ հիմնավոր են միջազգային հանրության կասկածները, թե Իրանի միջուկային ծրագիրը կարող է ուղղված լինել միջուկային զենքի ստեղծմանը: «Իրանը պնդում է, որ չի ձգտում ունենալ միջուկային զենք, սակայն այն գործողությունները, որոնք նա իրականացնում է, այդ թվում նվազ հարստացված ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացումը, կասկածների տեղիք են տալիս, եւ այդ կասկածները հիմնավոր են»,- ասել է Պատրուշեւն ու հավելել, որ Իրանը պետք է բաց աշխատի ՄԱԳԱՏԷ-ի հետ:

No comments: