Tuesday, February 23, 2010

Թուրքիայում տասնյակ սպաներ են ձերբակալվել

/PanARMENIAN.Net/ 23.02.2010 - Թուրքիայում պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալվել են տասնյակ բարձրաստիճան սպաներ` ներառյալ Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, բանակի պաշտոնաթող գեներալ Էրգին Սայգունին, հաղորդում է BBC News-ը: Ձերբակալվածների թվում են նաեւ ՌՕՈւ նախկին հրամանատար, բանակի պաշտոնաթող գեներալ Իբրահիմ Ֆըրթինը, ՌԾՈւ նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Օզգեն Օմեկը, պաշտոնաթող գեներալ Էնգին Ալանը: Ըստ աղբյուրի, ձերբակավել է 10 գնդապետ, չորս ծովակալ, 17 գեներալ, նրանցից ոմանք պաշտոնաթող են, մյուսները` մինչ օրս ծառայության մեջ էին: Ձերբակալությունները կատարվել են Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում: Ընդամենը դավադրության մեղադրանքով շուրջ 50 հոգի է ձերբակալվել: Ըստ թուրքական «Թարաֆ» թերթի, հեղաշրջման «Բալյոզ» («Կռամ») ծրագիրը մշակվել է 2002թ. վերջում: 2003-ի մարտին այն ներկայացվել է Ցամաքային ուժերի առաջին բանակի շտաբի զինվորականներին: Նախատեսվում էր հեղաշրջումը սկսել սադրանքներից, մասնավորապես, խոսքը գնում է հասարակական վայրերում մի շարք պայթյունների մասին: Նաեւ այն նախատեսվում էր ռազմական ինքնաթիռի ոչնչացում Էգեյյան ծովի վրա: Նախատեսվում էր դրանում մեղադրել Հունաստանին: Ստեղծված իրավիճակում զինվորականները մտադիր էին զավթել իշխանությունը: Պետական հեղաշրջում նախապատրաստելու մասին քրեական գործը հարուցվել է 2007թ.: Այդ գործով տասնյակ մարդիկ են ձերբակալվել, ներառյալ նախկին եւ գործող զինվորականների, ստեղծագործական վերնախավի ու մտավորականների ներկայացուցիչներին: Նման գործողությունները Թուրքիայում կանոնավոր բնույթ են կրում:

No comments: