Aysor.am. 19.02.2010- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպան չունի նույն դերը, ինչ ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ.նյուզ»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ռոլան Դյուման:
«Կարևոր կլիներ լսել Եվրոպայի ձայնը, եթե Եվրոպան կարողանար ավելի բարձր հայտարարել իր մաիսն և հանդես գար միասնական դիրքրց: Ներկայումս Եվրոպան չունի այդպիսի ձայն, քանի որ առաջատար խաղացողներն են ԱՄՆ-ը ու Ռուսաստանը: Եվրոպայի համար տեղ չկա: Բացառություն կարող է լինել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` մի քանի ամիս առաջ արված նախաձեռնությունը: Բայ դա ինստիտուցիոնալ ուժ չէ: Եթե մենք չունենանք դա, Եվրոպայի ձայնն այդպես էլ ոչ ոք չի լսի», - հայտարարել է Դյուման:
Ֆրանսիայի ԱԳՆ նախկին ղեկավարը մանրամասնել է նաև իր երկրի դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: Նրա խոսքերով, այդ հարցում «զգացվում է ամերիկացիների համառությունը»:
«Ամերիկյան նախագահները մի քանի անգամ ժամանել են Եվրոպա, որպեսզի համոզեն եվրոպական երկներին` թողնել Թուրքիան միություն: Դա որոշ կասկածանքներ է առաջացնում: Մինչև Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, դժվար կլինի նրան եվրոպական կառույց ընդունել», - նշել է Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարարը:
«Մենք արդեն շատ հարցեր ենք լուծել Թուրքիայի անդամագրվելու վերաբերյալ: Բայց խոսալ անդամագրվելու մասին դեռ վաղ է: Անձամբ ես դեմ չեմ, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, բայց դրա համար պետք է բացահայտել բոլոր խնդիրները և լուծել դրանք `թուրքական կողմի հետ միասին»,- հավելել է Ռոլան Դյուման:Saturday, February 20, 2010
Ռ.Դյումա. Լեռնային Ղարաբաղի հարցում Եվրոպայի համար «տեղ չկա»
Aysor.am. 19.02.2010- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպան չունի նույն դերը, ինչ ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ.նյուզ»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ռոլան Դյուման:
«Կարևոր կլիներ լսել Եվրոպայի ձայնը, եթե Եվրոպան կարողանար ավելի բարձր հայտարարել իր մաիսն և հանդես գար միասնական դիրքրց: Ներկայումս Եվրոպան չունի այդպիսի ձայն, քանի որ առաջատար խաղացողներն են ԱՄՆ-ը ու Ռուսաստանը: Եվրոպայի համար տեղ չկա: Բացառություն կարող է լինել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` մի քանի ամիս առաջ արված նախաձեռնությունը: Բայ դա ինստիտուցիոնալ ուժ չէ: Եթե մենք չունենանք դա, Եվրոպայի ձայնն այդպես էլ ոչ ոք չի լսի», - հայտարարել է Դյուման:
Ֆրանսիայի ԱԳՆ նախկին ղեկավարը մանրամասնել է նաև իր երկրի դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: Նրա խոսքերով, այդ հարցում «զգացվում է ամերիկացիների համառությունը»:
«Ամերիկյան նախագահները մի քանի անգամ ժամանել են Եվրոպա, որպեսզի համոզեն եվրոպական երկներին` թողնել Թուրքիան միություն: Դա որոշ կասկածանքներ է առաջացնում: Մինչև Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, դժվար կլինի նրան եվրոպական կառույց ընդունել», - նշել է Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարարը:
«Մենք արդեն շատ հարցեր ենք լուծել Թուրքիայի անդամագրվելու վերաբերյալ: Բայց խոսալ անդամագրվելու մասին դեռ վաղ է: Անձամբ ես դեմ չեմ, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, բայց դրա համար պետք է բացահայտել բոլոր խնդիրները և լուծել դրանք `թուրքական կողմի հետ միասին»,- հավելել է Ռոլան Դյուման:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment