Thursday, February 25, 2010

Ադրբեջանը Խոջալուի դեպքերի վերաբերյալ կեղծ տեղեկություններում Կոսովոյի լուսանկարներն է տարածում

Tert.am. 24-2-2010- «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» անդամները հետազոտել և բացահայտել են Ադրբեջանի կողմից տարածված կեղծ տեղեկությունները 1992թ. Աղդամի (Խոջալու) դեպքերի վերաբերյալ։ Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մոտ 20 կեղծ լուսանկարներ, որոնք օգտագործում է ադրբեջանական կողմը: Բոլոր այդ լուսանկարները բացատրությունների ուղեկցությամբ ներկայացված են Xocali.net կայքում։ «Հարձակվելով հայկական կողմի վրա՝ Ադրբեջանը թաքցնում է սեփական հանցագործությունը»,– այսօր կայացած կայքի շնորհանդեսի ընթացքում ասաց տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ Մարտիրոսյանի՝ Ադրբեջանն օգտագործում է մաքսիմալ շոկ առաջացնելու սկզբունքը։ Մասնավորապես, Աղդամի դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տարածելիս Ադրբեջանն օգտագործում է լուսանկարներ Կոսովոյի դեպքերից, վրաց–օսական պատերազմից և այլն։ Նշենք, որ կայքը գործելու է ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ադրբեջաներեն և պարսկերեն։

No comments: