Wednesday, February 10, 2010

Իրանը Ադրբեջանին մեղադրում է պաղեստինյան մանուկների սպանության մեջ

News.am. 9-2-2010- Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի Բաքու կատարելիք այցելության նախօրեին իրանական «Sahar» հեռուստաընկերությունը սկսել է հեռարձակել հակաադրբեջանական տեսահոլովակ։ Սիոնիստական ագրեսիային զոհ դարձած պաղեստինյան մանուկների դիակների ֆոնի վրա, տեսահոլովակում ցուցադրվում են Ադրբեջանի եւ Իսրայելի պաշտոնատար անձանց դեմքերը։ Izrus –ի տեղեկություններով, «Կոմպաս» հաղորդման ժամանակ Գազայում սպանված մանուկների դիակները ցուցադրելու հետ մեկտեղ կադրում ադրբեջանական բանակի ֆոնին երեւացել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Բացի այդ, հաճախ ցուցադրվել են Իսրայելի եւ Ադրբեջանի պաշտոնյաների ու երկու երկրների դրոշների կադրեր։ Հակադրբեջանական քարոզչության նախորդ սկանդալը հրահրվել էր Իրանի ազգային հեռուստառադիոընկերության կողմից՝ անցած տարվա հոկտեմբերին։ Այդ ժամանակ հեռուսաընկերության կայքէջում տեղադրվել էր տեսահոլովակ, որտեղ Ադրբեջանի դրոշի վրա 7 թեւանի աստղի փոխարեն նկարված էր Դավիթի աստղը։ Նույն կայքում հայտնվել էր վերլուծական տեսառեպորտաժ՝ վերնագրված «Սիոնիստների վերահսկողության ներքո գտնվող Ադրբեջանի Հանրապետության պետական վարչությունները»։ Հրապարակման մեջ նշված էր. "Սիոնիստական Իսրայելը Ադրբեջանի Հանրապետությունում էքսպանսիոնիստական եւ անօրինական նպատակներ իրականացնելու նպատակով ԶԼՄ- ների եւ քաղաքական գործիչների համար կազմակերպում է դասընթացներ։ Սիոնիստական ՄԱՇԱՎ դասընթացներն ավարտած անձինք հիմա զբաղեցնում են տարբեր քաղաքական եւ վարչական պաշտոններ։ Ի հետեւություն այս ամենին, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Վագիֆ Սադիխովը բողոքի նոտա է ուղարկել Իրանի դեսպան Մամեդբաղիր Բահրամիին։

No comments: