Tert.am. 23-2-2010- Թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը, ի մի բերելով հայ-թուրքական Արձանագրությունների առնչությամբ վերջին օրերին Վաշինգտոնում հնչող տեսակետները, թուրքական «Միլլիյեթ» օրաթերթում հրապարակված իր հոդվածում գրում է, որ արձանագրային գործընթացի ձգձգման համար Վաշինգտոնը մեղադրում է Անկարային:
«Այն կետում, որ այսօր հանգրվանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, պատասխանատվություն է կրում Անկարան: Օբամայի վարչակազմը լավատես չէ ինչպես Արձանագրությունների ապագայի, այնպես էլ Կոնգրեսի օրակարգ բերվելիք «ցեղասպանության բանաձևի» հարցում»,- գրում է Ալի Բիրանդը:
Ինչպես գրում է թուրք վերլուծաբանը, ամերիկացի պաշտոնյաների կարծիքով` Օբամայի վարչակազմի առաջնային և գիտակցված քայլերից էր Հայաստանի և Թուրքիայի միջև «Ցեղասպանության փակուղուց» խուսափելու նպատակով բանակցային գործընթացի սկսումը:
«Ըստ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների, սակայն Արձանագրությունների ստորագրումից հետո առաջ եկան խնդիրներ, որոնց համար ավելի շատ պատասխանատվություն է կրում Թուրքիան: Անկարան Ադրբեջանին չհամոզեց այնպես, ինչպես հարկն է, և փաստաթղթերի ստորագրումից հետո շատ հեշտությամբ անձնատուր եղավ Բաքվի կոշտ հակազդեցությանը: Արձանագրությունների վավերացումը վարչապետ Էրդողանը շաղկապեց ղարաբաղյան հիմնախնդրին, ինչը «մահացու հարված» էր: Իսկ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որը որևէ կերպ չի խոչընդոտում արձանագրային գործընթացին, թուրքական կողմը մեկնաբանեց ըստ երկրում առկա ընդհանուր տրամադրությունների»,- գրում է Ալի Բիրանդը:
Թուրք վերլուծաբանը, անդրադառնալով մարտին ամերիկյան Կոնգրեսի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին, դարձյալ ներկայացնում է մի ամերիկյան պաշտոնյայի տեսակետը. «Ստեղծված իրավիճակի փոփոխության համար վճռորոշ կարող է լինել Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացումն ու այդ հարցից ղարաբաղյան հիմնախնդրի տարանջատումը… Այլ ուղի ես չեմ տեսնում»:
«Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության դեմ Վաշինգտոնում հանդես եկողները վերջին շրջանում կարող են էլ ավելի կոշտացնել իրենց դիրքորոշումները: Սկզբում Օբամայի վարչակազմն ուշադրություն չէր դարձնում այդ քննադատություններին և շարունակում էր աջակցել Էրդողանին: Սակայն այդ աջակցության մեջ նահանջ է նկատվում»,- գրում է Մեհմեդ Ալի Բիրանդը` իր հոդվածը եզրափակելով ամերիկացի անանուն պաշտոնյայի խոսքերի մեջբերմամբ. «Արդեն նախկինի պես մեր ականջները չենք կարողանում փակել: Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ սկսել ենք տարօրինակություն տեսնել»:Wednesday, February 24, 2010
Վաշինգտոնն արձանագրային գործընթացի ձգձգման հարցում մեղադրում է միայն Անկարային. Milliyet
Tert.am. 23-2-2010- Թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը, ի մի բերելով հայ-թուրքական Արձանագրությունների առնչությամբ վերջին օրերին Վաշինգտոնում հնչող տեսակետները, թուրքական «Միլլիյեթ» օրաթերթում հրապարակված իր հոդվածում գրում է, որ արձանագրային գործընթացի ձգձգման համար Վաշինգտոնը մեղադրում է Անկարային:
«Այն կետում, որ այսօր հանգրվանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, պատասխանատվություն է կրում Անկարան: Օբամայի վարչակազմը լավատես չէ ինչպես Արձանագրությունների ապագայի, այնպես էլ Կոնգրեսի օրակարգ բերվելիք «ցեղասպանության բանաձևի» հարցում»,- գրում է Ալի Բիրանդը:
Ինչպես գրում է թուրք վերլուծաբանը, ամերիկացի պաշտոնյաների կարծիքով` Օբամայի վարչակազմի առաջնային և գիտակցված քայլերից էր Հայաստանի և Թուրքիայի միջև «Ցեղասպանության փակուղուց» խուսափելու նպատակով բանակցային գործընթացի սկսումը:
«Ըստ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների, սակայն Արձանագրությունների ստորագրումից հետո առաջ եկան խնդիրներ, որոնց համար ավելի շատ պատասխանատվություն է կրում Թուրքիան: Անկարան Ադրբեջանին չհամոզեց այնպես, ինչպես հարկն է, և փաստաթղթերի ստորագրումից հետո շատ հեշտությամբ անձնատուր եղավ Բաքվի կոշտ հակազդեցությանը: Արձանագրությունների վավերացումը վարչապետ Էրդողանը շաղկապեց ղարաբաղյան հիմնախնդրին, ինչը «մահացու հարված» էր: Իսկ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որը որևէ կերպ չի խոչընդոտում արձանագրային գործընթացին, թուրքական կողմը մեկնաբանեց ըստ երկրում առկա ընդհանուր տրամադրությունների»,- գրում է Ալի Բիրանդը:
Թուրք վերլուծաբանը, անդրադառնալով մարտին ամերիկյան Կոնգրեսի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին, դարձյալ ներկայացնում է մի ամերիկյան պաշտոնյայի տեսակետը. «Ստեղծված իրավիճակի փոփոխության համար վճռորոշ կարող է լինել Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացումն ու այդ հարցից ղարաբաղյան հիմնախնդրի տարանջատումը… Այլ ուղի ես չեմ տեսնում»:
«Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության դեմ Վաշինգտոնում հանդես եկողները վերջին շրջանում կարող են էլ ավելի կոշտացնել իրենց դիրքորոշումները: Սկզբում Օբամայի վարչակազմն ուշադրություն չէր դարձնում այդ քննադատություններին և շարունակում էր աջակցել Էրդողանին: Սակայն այդ աջակցության մեջ նահանջ է նկատվում»,- գրում է Մեհմեդ Ալի Բիրանդը` իր հոդվածը եզրափակելով ամերիկացի անանուն պաշտոնյայի խոսքերի մեջբերմամբ. «Արդեն նախկինի պես մեր ականջները չենք կարողանում փակել: Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ սկսել ենք տարօրինակություն տեսնել»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment