Tuesday, February 23, 2010

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը

Tert.am. 22-2-2010- Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը: Այս մասին Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում «Օբամայի վարչակազմի Հարավարևելյան Եվրոպայի տեսլականը» թեմայով համաժողովին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` նշելով, որ Թուրքիայում իրականացվող բարեփոխումները լուրջ խթան կհանդիսանան Թուրքիա-ԵՄ բանակցությունների համար: «Հերբելիադայում հունաց ուղղափառ թեմական դպրոցի բացման, քրդական հարցի կարգավորման, ինչպես նաև կիպրական հիմնախնդրի ուղղությամբ առաջընթացի գրանցումը կարևոր ժեստեր կլինեն Թուրքիայի` ԵՄ անդամակցության համար»,- հայտարարել է Ֆիլիպ Գորդոնը:

No comments: