«Լրագիր» 17-2-2010- Փետրվարի 15-16-ը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով եղավ Երուսաղեմում:
Թելավիվի Բեն Հուրյոն օդանավակայանում Գարեգին Բ Հայրապետին դիմավորեցին Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբանները, Իսրայելի իշխանությունների, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Երեկոյան Երուսաղեմի հայոց միաբանությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ նշեց Թորգոմ պատրիարքի գահակալության 20, քահանայության 70 և ծննդյան 91 ամյակը: Հանդիսությանը մասնակցում էին Ղպտի, լատին, հույն ուղղափառ, այլ եկեղեցիների ներկայացուցիչներ:
Փետրվարի 16-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ շարունակվեց պատրիարքարանի միաբանական ժողովը: Քննարկվեցին Սուրբ երկրում Հայ եկեղեցու ունեցվածքի պահապանման ու տնօրինման, ինչպես նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության առջև ծառացած այլ խնդիրներ:
Ամենայն Հայոց Հայրապետը և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելեցին Ս. Հարության տաճար` խոնարհվելու և իրենց ուխտը նորոգելու Տիրոջ գերեզմանի առջև, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:Wednesday, February 17, 2010
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՅՑԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ
«Լրագիր» 17-2-2010- Փետրվարի 15-16-ը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով եղավ Երուսաղեմում:
Թելավիվի Բեն Հուրյոն օդանավակայանում Գարեգին Բ Հայրապետին դիմավորեցին Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբանները, Իսրայելի իշխանությունների, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Երեկոյան Երուսաղեմի հայոց միաբանությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ նշեց Թորգոմ պատրիարքի գահակալության 20, քահանայության 70 և ծննդյան 91 ամյակը: Հանդիսությանը մասնակցում էին Ղպտի, լատին, հույն ուղղափառ, այլ եկեղեցիների ներկայացուցիչներ:
Փետրվարի 16-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ շարունակվեց պատրիարքարանի միաբանական ժողովը: Քննարկվեցին Սուրբ երկրում Հայ եկեղեցու ունեցվածքի պահապանման ու տնօրինման, ինչպես նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության առջև ծառացած այլ խնդիրներ:
Ամենայն Հայոց Հայրապետը և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելեցին Ս. Հարության տաճար` խոնարհվելու և իրենց ուխտը նորոգելու Տիրոջ գերեզմանի առջև, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment