Tuesday, February 16, 2010

Իրանը Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից նոր առաջարկ է ստացել

Aysor.am-15.02.2010- Իրանը Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից Թեհրանի հետազոտական ռեակտորը /ԹՀՌ/ վառելանյութով ապահովելու համար միջուկային նյութի փոխանակման վերաբերյալ նոր առաջարկ է ստացել: Այս մասին, ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի համաձայն, այսօր ԻԼՆԱ տեղեկատվական գործակալությանն է հայտնել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Նա չի բացահայտել ստացված առաջարկության բուն էությունը` նշելով միայն, որ այն ուսումնասիրության փուլում է գտնվում: «Անցյալ երեքշաբթի Իրանի կողմից մինչև 20 % հարստացված ուրանի արտադրությունն սկսելուց հետո մենք տարբեր երկրներից ստացել ենք մի շարք առաջարկություններ` կապված միջուկային վառելանյութի փոխանակման հետ, որոնք այժմ ուսումնասիրում ենք», - տեղեկացրել է Սալեհին: Նրա խոսքով, Նաթանզ միջուկային կենտրոնում 20 %-անոց ուրանի մշակման գործընթացը «շարունակվում և ընթանում է նորմալ»: «Դա երկար գործընթաց է, որի արդյունքում մենք կկարողանանք ստանալ վառելանյութ Թեհրանի ռեակտորի համար», - նշել է Սալեհին:

No comments: