News.am. 15-2-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեկնելու է ԱՄՆ` մասնակցելու ապրիլի 14-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ անցկացվելիք «Միջուկային անվտանգություն» համաժողովին:
Սպիտակ տան կողմից կազմակերպված համաժողովին կմասնակցեն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Անգլիայի վարչապետ Գորդոն Բրաունը եւ այլոք:
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` Իրանի միջուկային խնդրի հետ կապված տվյալ համաժողովին Թուրքիայի վարչապետ Էրդողանի մասնակցելը նաեւ այլ նպատակ է հետապնդում: Ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ելույթով է հանդես գալու: Էրդողանը կմասնակցի «Ամերիկյան թուրքերի համաժողովի» կողմից ապրիլի 11-ից 14-ը կազմակերպվելիք «թուրք-ամերիկյան հարաբերություններ» անունը կրող կոնֆերանսին: Ապրիլի 24-ից առաջ, հիշյալ կոնֆերանսին Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթը կարեւոր նշանակություն է ունենալու թե՛ Թուրքիա-ԱՄՆ, թե՛ Թուրքիա- Հայաստան հարաբերությունների համատեքստում:
Tuesday, February 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment