News.am. 15-2-2010- Փետրվարի 14-ին Քաթարում տեղի ունեցած Էրդողան-Քլինթոն հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ երբ հանդիպման տեւողությունը անցել է նախատեսված 20 րոպեն, մտել է Քաթարում ԱՄՆ-ի դեսպանը եւ զգուշացրել Հիլարի Քլինթոնին՝ ավարտել Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումը, քանի որ Քլինթոնը ուշանում է Քաթարի էմիրի հետ հանդիպումից։ Քաթարում ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ Քաթարի էմիրի հետ հանդիպումը ավելի կարեւոր է, ինչին հակադարձել է Թուրքիայի վարչապետի խորհրդական Ֆուաթ Թանլայը՝ ասելով. «Դուք չպետք է որոշեք մեր հանդիպման կարեւորությունը, դուք վիրավորում եք մեր երկիրը»։ Այնուհետ բարձրաստիճան դիվանագետները ձեռնամարտի են բռնվել, որոնց մի կերպ են բաժանել։ Նյարդայնացած ԱՄՆ-ի դեսպանը հեռացել է՝ դուռը շրխկացնելով։
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Քլինթոն-Էրդողանը հանդիպմանը քննարկվել նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` կապված ստորագրված արձանագրությունների հետ: Էրդողանը նշել է, որ Թուրքիան կատարել է իր վրա դրված պարտականությունները, սակայն Հայաստանի ՍԴ-ի որոշումը դժվարացրել է գործընթացը:
Բացի այդ Թուրքիայի վարչապետը պնդել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսնում է Կովկասում խաղաղության հաստատման մեջ եւ այդ համատեքստում անհրաժեշտ է համարել, որ Մինսկի խումբը ավելի ակտիվ դեր ստանձնի:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ նշել է, որ չնայած դժվարություններին՝ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը օգտակար է։Tuesday, February 16, 2010
Էրդողան-Քլինթոն հանդիպմանը Քաթարում ծեծկռտուք է տեղի ունեցել
News.am. 15-2-2010- Փետրվարի 14-ին Քաթարում տեղի ունեցած Էրդողան-Քլինթոն հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ երբ հանդիպման տեւողությունը անցել է նախատեսված 20 րոպեն, մտել է Քաթարում ԱՄՆ-ի դեսպանը եւ զգուշացրել Հիլարի Քլինթոնին՝ ավարտել Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումը, քանի որ Քլինթոնը ուշանում է Քաթարի էմիրի հետ հանդիպումից։ Քաթարում ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ Քաթարի էմիրի հետ հանդիպումը ավելի կարեւոր է, ինչին հակադարձել է Թուրքիայի վարչապետի խորհրդական Ֆուաթ Թանլայը՝ ասելով. «Դուք չպետք է որոշեք մեր հանդիպման կարեւորությունը, դուք վիրավորում եք մեր երկիրը»։ Այնուհետ բարձրաստիճան դիվանագետները ձեռնամարտի են բռնվել, որոնց մի կերպ են բաժանել։ Նյարդայնացած ԱՄՆ-ի դեսպանը հեռացել է՝ դուռը շրխկացնելով։
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Քլինթոն-Էրդողանը հանդիպմանը քննարկվել նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` կապված ստորագրված արձանագրությունների հետ: Էրդողանը նշել է, որ Թուրքիան կատարել է իր վրա դրված պարտականությունները, սակայն Հայաստանի ՍԴ-ի որոշումը դժվարացրել է գործընթացը:
Բացի այդ Թուրքիայի վարչապետը պնդել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսնում է Կովկասում խաղաղության հաստատման մեջ եւ այդ համատեքստում անհրաժեշտ է համարել, որ Մինսկի խումբը ավելի ակտիվ դեր ստանձնի:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ նշել է, որ չնայած դժվարություններին՝ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը օգտակար է։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment