Tert.am. 15-2-2010- Վաշինգտոնում հրեական լոբբին բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ՝ փորձելով համոզել նրան Իրաքի հյուսիսային հատվածում քրդական պետություն ձևավորելու հարցում։ Այս մասին հայտնում է Israel National News թերթը։
Ըստ իսրայելական պարբերականի՝ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Օրենը հարցի առնչությամբ բազմիցս հանդիպել է Պենտագոնի և Կոնգրեսի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև գաղնի բանակցություններ է սկսել իրաքյան Քրդստանի առաջնորդ Մեսուդ Բարզանիի հետ։
Պարբերականը նաև հիշեցնում է իրաքյան Քրդստանի առաջնորդի՝ El Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցը, որի ժամանակ Բարզանին դեմ չէր արտահայտվել իրաքյան Քրդստանի և Իսրայելի միջև հարաբերություններին։
«Գրեթե բոլոր արաբական երկրներն Իսրայելի հետ հարաբերություններ ունեն։ Մենք ինչո՞ւ չունենանք»,- հայտարարել էր Բարզանին։
Firat գործակալությունը հոդվածի առնչությամբ ենթադրություններ է անում՝ նշելով, որ վերջին շրջանում Իսրայելի և Թուրքիայի միջև առաջ եկած դիվանագիտական ճգնաժամի պատճառով Թել Ավիվը կարող է օգտագործել քրդական հաղթաթուղթը։
Tuesday, February 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment