Wednesday, February 10, 2010

Իսրայելը պատրաստ է հետայսու եւս աջակցել ղարաբաղյան կարգավորման գործընթացին

News.am. 9-2-2010- Իսրայելն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պատրաստ է հետայսու եւս աջակցել ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Այդ մասին փետրվարի 9-ին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ կրթության, բժշկության, էներգետիկ ոլորտում, անվտանգության հարցերում: Կողմերը քննարկել են վիզային ռեժիմից երկկողմ հրաժարվելու հնարավորությունը: Լիբերմանը հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Հանդիպմանը քննարկվել են գլոբալ թեմաներ, մասնավորապես` իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:

No comments: