Wednesday, February 10, 2010

Երաշխիքների ետևից Շվեյցարիա մեկնած թուրք դիվանագետը մեկնում է Վաշինգտոն

Tert.am. 10-2-2010- Պաշտոնական Անկարան հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ իր մտահոգությունները հայտնելու և երաշխիքներ ստանալու համար Շվեյցարիա էր գործուղել իր դիվանագետներից Ֆերիդուն Սինիրլիօղլուին։ CNNTurk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Սինիրլիօղլուն փետրվարի 13-ին պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ` ՀՀ ՍԴ որոշման և մարտին ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկման առնչությամբ Անկարայի մտահոգություններն ամերիկյան վարչակազմին հայտնելու համար։ CNNTurk-ը որևէ տեղեկություն չի հաղորդում անցած ուրբաթ Բեռն մեկնած թուրք դիվանագետի հանդիպումների արդյունքի մասին։

No comments: