News.am. 16-2-2010- Շվեդիայում այցով գտնված թուրք խորհրդարանականները իրենց անհանգստությունն են հայտնել շվեդական խորհրդարանում կրկին հայտնված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի կապակցությամբ։
Շվեդական խորհրդարանը նախատեսում է երկու շաբաթվա ընթացքում քվեարկության դնել թուրքերի կողմից հայերի եւ ասորիների դեմ իրականացրած ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի ղեկավարած պատվիրակությունը շվեդական կողմին զգուշացրել է, որ հիշյալ բանաձեւը ընդունվելու պարագայում դժվարություններ կառաջանան թուրք-շվեդական հարաբերություններում եւ կվնասեն ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին Թուրքիայի խորհրդարանում։
Zaman-ին տեղեկություններ հայտնած աղբյուրները նշում են, որ շվեդական իշխանությունները ցանկանում են, որ տվյալ օրինագիծը քննարկվի ոչ թե խորհրդարանում, այլ պատմական հանձնաժողովում, սակայն օրինագծի խորհրդարան անցկացումը կասեցնելու նրանց գործողությունները դժվար թե արդյունք տան։
Հիշյալ աղբյուրները նշում են նաեւ, որ նման օրինագծեր ամեն տարի մտնում են շվեդական խորհրդարան եւ մերժվում։Tuesday, February 16, 2010
Թուրքերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով հիմա ել շվեդներին են սպառնում
News.am. 16-2-2010- Շվեդիայում այցով գտնված թուրք խորհրդարանականները իրենց անհանգստությունն են հայտնել շվեդական խորհրդարանում կրկին հայտնված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի կապակցությամբ։
Շվեդական խորհրդարանը նախատեսում է երկու շաբաթվա ընթացքում քվեարկության դնել թուրքերի կողմից հայերի եւ ասորիների դեմ իրականացրած ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի ղեկավարած պատվիրակությունը շվեդական կողմին զգուշացրել է, որ հիշյալ բանաձեւը ընդունվելու պարագայում դժվարություններ կառաջանան թուրք-շվեդական հարաբերություններում եւ կվնասեն ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին Թուրքիայի խորհրդարանում։
Zaman-ին տեղեկություններ հայտնած աղբյուրները նշում են, որ շվեդական իշխանությունները ցանկանում են, որ տվյալ օրինագիծը քննարկվի ոչ թե խորհրդարանում, այլ պատմական հանձնաժողովում, սակայն օրինագծի խորհրդարան անցկացումը կասեցնելու նրանց գործողությունները դժվար թե արդյունք տան։
Հիշյալ աղբյուրները նշում են նաեւ, որ նման օրինագծեր ամեն տարի մտնում են շվեդական խորհրդարան եւ մերժվում։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment