Thursday, February 18, 2010

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է անում անկողմնակալ լինել

Aysor.am. 18-2-2010- Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոյին անկողմնակալ դիրքորոշում և օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել իրանական միջուկային խնդրի շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ֆարս գործակալությանը հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Սպասվում է, որ արդեն մոտակա օրերին կհրապարակվի Իրանի հարցի շուրջ Ամանոյի զեկույցը:

No comments: