Monday, February 22, 2010

Հայաստանի խորհրդարանն առայժմ չի քննարկի Հայ-թուրքական արձանագրությունները

/PanARMENIAN.Net/ 22.02.2010 - Հայ-թուրքական արձանագրությունները չեն քննարկվի ՀՀ Ազգային ժողովի մեկնարկած քառօրյաում, քանի որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեռ իր դրական եզրակացությունը չի տվել: Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի առաջարկը` քննարկումը հաջորդ նիստ տեղափոխելու մասին, բավարարվել է: Իր կողմից «Ժառանգություն» խմբակցությունը հայտարարել է, որ ՀՀ խորհրդարանը պետք է իր քաղաքական դիրքորոշումը հայտնի, քանի որ Արձանագրությունները կազմվել են ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերի խախտումներով: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարել է, որ Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ն արդեն տվել է իր եզրակացությունը եւ հարկավոր է հավատարիմ մնալ այդ որոշմանը: «Սահմանադրական դատարանն արդեն տվել է իր եզրակացությունն Արձանագրությունների բովանդակության, ոչ թե ստորագրման ընթացակարգի վերաբերյալ: Կառավարությունն ի դեմս ԱԳՆ-ի պետք է ներկայացնի խորհրդարանին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկանքները, որոնք օգտագործվել են Արձանագրությունների ստորագրման համար»,-ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Ըստ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, ԱԳՆ-ն կներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը խորհրդարանի պահանջով:

No comments: