Tert.am. 10-2-2010- Եվրախորհրդարանն այսօր կքննարկի Թուրքիայի վերաբերյալ զեկույցը և կգնահատի, թե ինչ բարեփոխումներ են իրականացվել այդ երկրում անցած մեկ տարվա ընթացքում։ Հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի պատրաստած զեկույցը Եվրախորհրդարանի լիագումար նիստում քվեարկության կդրվի փետրվարի 11-ին։
Զեկույցում եվրոպացի խորհրդարանականները մի շարք պահանջներ ու հորդորներ են ուղղում պաշտոնական Անկարային, այդ թվում՝ առանց որևէ նախապայմանի վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները:
Թուրքիային կոչ է արվում նաև անմիջապես իր ռազմական ուժերը դուրս բերել Կիպրոսից՝ կղզում կողմերի միջև ընթացող բանակցությունների ընթացքին չխոչընդոտելու համար։
Զեկույցում նշվում է, որ 2009թ. Թուրքիայում հիմնարար իրավունքների և ազատությունների հարցում իրականացվել են ոչ բավարար բարեփոխումներ։
Զեկույցում քննադատվում է Թուրքիայի Սահմանադրական դատարանի` «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցությունը փակելու վերաբերյալ կայացրած որոշումը։ Անդրադարձ կա նաև «Էրգենեքոն»-ի գործով դատավարությանն ու Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) գործունեությանը։Wednesday, February 10, 2010
Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջում է վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները
Tert.am. 10-2-2010- Եվրախորհրդարանն այսօր կքննարկի Թուրքիայի վերաբերյալ զեկույցը և կգնահատի, թե ինչ բարեփոխումներ են իրականացվել այդ երկրում անցած մեկ տարվա ընթացքում։ Հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի պատրաստած զեկույցը Եվրախորհրդարանի լիագումար նիստում քվեարկության կդրվի փետրվարի 11-ին։
Զեկույցում եվրոպացի խորհրդարանականները մի շարք պահանջներ ու հորդորներ են ուղղում պաշտոնական Անկարային, այդ թվում՝ առանց որևէ նախապայմանի վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները:
Թուրքիային կոչ է արվում նաև անմիջապես իր ռազմական ուժերը դուրս բերել Կիպրոսից՝ կղզում կողմերի միջև ընթացող բանակցությունների ընթացքին չխոչընդոտելու համար։
Զեկույցում նշվում է, որ 2009թ. Թուրքիայում հիմնարար իրավունքների և ազատությունների հարցում իրականացվել են ոչ բավարար բարեփոխումներ։
Զեկույցում քննադատվում է Թուրքիայի Սահմանադրական դատարանի` «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցությունը փակելու վերաբերյալ կայացրած որոշումը։ Անդրադարձ կա նաև «Էրգենեքոն»-ի գործով դատավարությանն ու Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) գործունեությանը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment