Tert.am. 9-2-2010- ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով, հայ-ադրբեջանական պատերազմի ռիսկը այսօր ավելին չէ, քան 5 տարի առաջ էր: Սակայն 5 տարի առաջ էլ, ըստ նրա, այդ ռիսկը փոքր չէր: «Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի: Դա միայն ղարաբաղյան հիմնախնդրին չի վերաբերում: Ցանկացած պետություն, եթե ուզում է գոյատևել, պետք է պատերազմի միջոցով պաշտպանի իր իրավունքները: Մենք պետք է չվախենանք պատերազմից»,- լրագրողներին այսօր ասաց նա:
Ըստ Մելիքյանի` առաջիկայում Ադրբեջանը դժվար թե պատերազմ նախաձեռնի, եթե, իհարկե, գերտերություններից աջակցություն չստանա: Սակայն այս սցենարը քիչ հավանական է:
Մելիքյանի խոսքով` արցախյան հիմնախնդրի հարցում Հայաստանը պետք է ինքնուրույն քաղաքականություն վարի: Որպես ղարաբաղյան հիմնախնդրի վատագույն սցենար Ա.Մելիքյանը դիտում է այն, որ հայկական զինուժը կարող է դուրս բերվել ազատագրված տարածքներից, որին կհաջորդի Ղարաբաղից հայերի հեռացումը:
ԼՂՀ նախկին արտգործնախարարը նշեց, որ թե' ղարաբաղյան և թե' հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ինքը մի քանի անգամ ՀՀ իշխանություներին ներկայացրել է առաջարկություններ, որոնք, ըստ նրա, կարող էին մեղմել իրավիճակը: «Սակայն իշխանությունները գտնում են, որ իրենք ինքնուրույն պատրաստ են լուծել այդ հարցերը»,- ասաց Արման Մելիքյանը:Tuesday, February 9, 2010
Ադրբեջանն առաջիկայում դժվար թե պատերազմ նախաձեռնի. Արման Մելիքյան
Tert.am. 9-2-2010- ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով, հայ-ադրբեջանական պատերազմի ռիսկը այսօր ավելին չէ, քան 5 տարի առաջ էր: Սակայն 5 տարի առաջ էլ, ըստ նրա, այդ ռիսկը փոքր չէր: «Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի: Դա միայն ղարաբաղյան հիմնախնդրին չի վերաբերում: Ցանկացած պետություն, եթե ուզում է գոյատևել, պետք է պատերազմի միջոցով պաշտպանի իր իրավունքները: Մենք պետք է չվախենանք պատերազմից»,- լրագրողներին այսօր ասաց նա:
Ըստ Մելիքյանի` առաջիկայում Ադրբեջանը դժվար թե պատերազմ նախաձեռնի, եթե, իհարկե, գերտերություններից աջակցություն չստանա: Սակայն այս սցենարը քիչ հավանական է:
Մելիքյանի խոսքով` արցախյան հիմնախնդրի հարցում Հայաստանը պետք է ինքնուրույն քաղաքականություն վարի: Որպես ղարաբաղյան հիմնախնդրի վատագույն սցենար Ա.Մելիքյանը դիտում է այն, որ հայկական զինուժը կարող է դուրս բերվել ազատագրված տարածքներից, որին կհաջորդի Ղարաբաղից հայերի հեռացումը:
ԼՂՀ նախկին արտգործնախարարը նշեց, որ թե' ղարաբաղյան և թե' հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ինքը մի քանի անգամ ՀՀ իշխանություներին ներկայացրել է առաջարկություններ, որոնք, ըստ նրա, կարող էին մեղմել իրավիճակը: «Սակայն իշխանությունները գտնում են, որ իրենք ինքնուրույն պատրաստ են լուծել այդ հարցերը»,- ասաց Արման Մելիքյանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment