Saturday, February 20, 2010

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը կկատարի Իրանին C-300 համալիրների առաքման վերաբերյալ իր պարտավորությունները

PanARMENIAN.Net/ 20.02.2010 - Ռուսաստանը դեմ է Իրանի հանդեպ «կաթվածահար անող պատժամիջոցների» կիրառմանը եւ մտադիր է կատարել այդ երկրներին C-300 զենիթահրթիռային համալիրների առաքման վերաբերյալ իր պարտավորությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը: Նա նշել է, որ Արեւմուտքի կողմից Իրանի հանդեպ կիրառվող «կաթվածահար անող պատժամիջոցներ» տերմինն, անկասկած, ՌԴ-ն չի ընդունում: «Պատժամիջոցների նպատակը պետք է լինի միջուկային չտարածման ռեժիմի ամրապնդումը»,-ասել է նա: Ըստ դիվանագետի, չի կարելի հարցը քննարկել այն հարթության վրա, թե պատժամիջոցներ կարելի է կիրառել մի ողջ երկրի ու նրա ժողովրդին պատժելու համար: Մոսկվայում գտնում են, «որ մեր դիրքորոշումն Իրանի հարցում հետեւողական է»: Խոսելով C-300 համալիրների առաքման մասին, Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է. «Գոյություն ունի Իրան այդ համակարգերի առաքման պայմանագիր եւ մենք այն կկատարենք: Մենք միշտ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր բոլոր պարտավորությունների կատարմանը` այլ երկրներին ռազմական նշանակության արտադրանքի առաքման հարցում, ասել է նա: Ձգձգումը կապված է «տեխնիկական խնդիրների» հետ: Նա քաղաքականացված է համարել ռուս-իրանական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ ծագող հարցերը: «Չի կարելի համատեքստից դուրս վերցնել C-300 համալիրների առաքման հարցն ու վերածել այն գլխավոր խնդրի, առավել եւս կապելով Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հետ կապված վստահության վերականգնման շոըջ բանավեճի հետ»,-ասել է Ռյաբկովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

No comments: