News.am. 17-2-2010- 2009 թվականին Հայաստանը նախկինի պես բաժանված է երկու ճամբարի՝ 2008թ. անազնիվ նախագահական ընտրությունների արդյունքում, երբ հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը: Զանգավածային հասարակական բողոքները եւ դրանք ճնշելու կառավարության կոշտ միջոցները զգալի չափով շարունակվեցին անցած տարվա ընթացքում: Ադ մասին ասված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ)՝ «Հարձակումներ մամուլի վրա 2009թ.» զեկույցում:
Համաձայն զեկույցի՝ Հայաստանի կառավարությունը 2009թ. պահպանել է վերահսկողությունը հեռարձակող ընկերությունների վրա, որոնք այդ երկրում լուրերի հիմնական աղբյուրն են:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, որի անդամները նշանակվում են նախագահի կողմից, շարունակել է ղեկավարել Հ1 պետական հեռուստաալիքի խմբագրության աշխատանքը՝ ապահովելով հեռարձակվող ռեպորտաժների կառավարամետ բովանդակությունը: Կոմիտեի տվյալներով, մասնավոր ռադիո- եւ հեռուստաալիքների մեծ մասը պատկանում է կառավարության հետ կապված քաղաքական գործիչներին եւ ձեռնարկատերերին, արդյունքում նկատվում է ինքնագրաքննության զգալի աճ լրագրողների մոտ եւ քննադատական լուրերի անկում եթերում:
Անկախ ալիքներից մեկը շարունակում է զրկված մնալ եթերից: Փետրվարին երեւանյան Վճռաբեկ դատարանը մերժել է A1+-ի հայցը: 2002 թվականից եթերից զրկված ալիքը 12 հայց է ներկայացրել արտոնագիր ստանալու համար, բայց դրանցից ոչ մեկը չի բավարարվել ԶԼՄ-ների հեռարձակումը կարգավորող մարմնի կողմից:
Հունվարին երեւանյան դատարանի կարգադրիչները լրագրողներին արգելեցին մտնել դահլիճ, որտեղ լսվում էր 7 ընդդիմադիրների գործը: Օգոստոսին խորհրդարանը հաստատեց լրագրողների հավատարմագրման նոր կարգը, որը սահմանափակում է այն լրագրողների գործունեությունը, որոնց ռեպորտաժները «չեն համապատասխանում իրականությանը» կամ անարգանք են պարունակում խորհրդարանի անդամների «օրինական շահերի, պատվի եւ արժանապատվության» նկատմամբ:
Կոմիտեի տվյալներով՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների կիրառումը շարունակվել է անպատժելիության մթնոլորտում: Մարտի 13-ին Երեւանի լեզվաբանական համալսարանի պարեկները ծեծի են ենթարկել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, երբ նա փորձել է նկարել դասախոսների կոռուպցիայի դեմ բողոքող ուսանողներին: Նա մի քանի օր անցկացրեց հիվանդանոցում:
Ապրիլին երեք անհայտ անձինք հարձակվեցին Armenia Today անկախ գործակալության խմբագիր Արգիշտի Կիվիրյանի վրա: Հարձակվողները նրան ծեծի ենթարկեցին բեյսբոլի փայտերով։ Արդյունքում խմբագիրը հայտնվեց հիվանդանոցում ուղեղի ցնցմամբ եւ բազմաթիվ հեմատոմաներով: Կիվիրյանի գործընկերներն ու մտերիմները հարձակումը կապել էին նրա մասնագիտական գործունեության հետ՝ հայտնելով, որ մինչ այդ նրան սպառնացել են հաշվեհարդարով: Խմբագրի կինը՝ ճանաչված փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ ոստիկանության հասցեին քննադատությամբ, որը չէր ցանկացել առգրավել փաստական ապացույցները:
Եւս մեկ հարձակում մնաց առանց հետաքննության: Մայիսի 6-ին Երեւանում Շանթ հեռուստաալիքի մեկնաբան Նվեր Մնացականյանի վրա հարձակվեցին եւ ծեծի ենթարկեցին երկու անհայտ անձինք: Ոստիկանության հայտարարությանը, թե նրա վրա սխալմամբ են հարձակվել, տուժածը հոռետեսորեն վերաբերվեց:
Զեկույցում նշվում է նաեւ 2009թ. մայիսին Երեւանի քաղաքապետի ընտրություններում կատարված բռնարարքների մասին: Մասնավորապես նշվում է «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանին ծեծի ենթարկելու, «Առավոտ» թերթի թղթակից Նելլի Գրիգորյանին սպառնալու եւ այլ փաստերի մասին:
Օգոստոսին բանտից ազատ արձակեցին 33-ամյա Արման Բաբաջանյանին՝ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագրին, որի մոտ ուղեղի ուռուցք էին հայտնաբերել: Նա դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման՝ 2006թ., դատախազության անկախությունը կասկածի տակ դնող հոդվածի հրապարակումից հետո:
Ընդ որում, իրավապահները մամուլին վերաբերվել են կամ երկիմաստորեն, կամ թշնամաբար: Այսպես Հովհաննես Թամամյանը լրագրողներին առաջարկել էր զինվել՝ պաշտպանության համար, իսկ դատախազության ներկայացուցիչը ԶԼՄ-ներին զգուշացրել է, որ դատաախազությունը «հրապարակումները պարբերաբար ուղարկում է ոստիկանություն՝ գնահատման համար»:Wednesday, February 17, 2010
Հայաստանը CPJ-ի զեկույցում. Բռնություններ լրագրողների եւ վերահսկողություն՝ հեռարձակողների նկատմամբ
News.am. 17-2-2010- 2009 թվականին Հայաստանը նախկինի պես բաժանված է երկու ճամբարի՝ 2008թ. անազնիվ նախագահական ընտրությունների արդյունքում, երբ հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը: Զանգավածային հասարակական բողոքները եւ դրանք ճնշելու կառավարության կոշտ միջոցները զգալի չափով շարունակվեցին անցած տարվա ընթացքում: Ադ մասին ասված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ)՝ «Հարձակումներ մամուլի վրա 2009թ.» զեկույցում:
Համաձայն զեկույցի՝ Հայաստանի կառավարությունը 2009թ. պահպանել է վերահսկողությունը հեռարձակող ընկերությունների վրա, որոնք այդ երկրում լուրերի հիմնական աղբյուրն են:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, որի անդամները նշանակվում են նախագահի կողմից, շարունակել է ղեկավարել Հ1 պետական հեռուստաալիքի խմբագրության աշխատանքը՝ ապահովելով հեռարձակվող ռեպորտաժների կառավարամետ բովանդակությունը: Կոմիտեի տվյալներով, մասնավոր ռադիո- եւ հեռուստաալիքների մեծ մասը պատկանում է կառավարության հետ կապված քաղաքական գործիչներին եւ ձեռնարկատերերին, արդյունքում նկատվում է ինքնագրաքննության զգալի աճ լրագրողների մոտ եւ քննադատական լուրերի անկում եթերում:
Անկախ ալիքներից մեկը շարունակում է զրկված մնալ եթերից: Փետրվարին երեւանյան Վճռաբեկ դատարանը մերժել է A1+-ի հայցը: 2002 թվականից եթերից զրկված ալիքը 12 հայց է ներկայացրել արտոնագիր ստանալու համար, բայց դրանցից ոչ մեկը չի բավարարվել ԶԼՄ-ների հեռարձակումը կարգավորող մարմնի կողմից:
Հունվարին երեւանյան դատարանի կարգադրիչները լրագրողներին արգելեցին մտնել դահլիճ, որտեղ լսվում էր 7 ընդդիմադիրների գործը: Օգոստոսին խորհրդարանը հաստատեց լրագրողների հավատարմագրման նոր կարգը, որը սահմանափակում է այն լրագրողների գործունեությունը, որոնց ռեպորտաժները «չեն համապատասխանում իրականությանը» կամ անարգանք են պարունակում խորհրդարանի անդամների «օրինական շահերի, պատվի եւ արժանապատվության» նկատմամբ:
Կոմիտեի տվյալներով՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների կիրառումը շարունակվել է անպատժելիության մթնոլորտում: Մարտի 13-ին Երեւանի լեզվաբանական համալսարանի պարեկները ծեծի են ենթարկել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, երբ նա փորձել է նկարել դասախոսների կոռուպցիայի դեմ բողոքող ուսանողներին: Նա մի քանի օր անցկացրեց հիվանդանոցում:
Ապրիլին երեք անհայտ անձինք հարձակվեցին Armenia Today անկախ գործակալության խմբագիր Արգիշտի Կիվիրյանի վրա: Հարձակվողները նրան ծեծի ենթարկեցին բեյսբոլի փայտերով։ Արդյունքում խմբագիրը հայտնվեց հիվանդանոցում ուղեղի ցնցմամբ եւ բազմաթիվ հեմատոմաներով: Կիվիրյանի գործընկերներն ու մտերիմները հարձակումը կապել էին նրա մասնագիտական գործունեության հետ՝ հայտնելով, որ մինչ այդ նրան սպառնացել են հաշվեհարդարով: Խմբագրի կինը՝ ճանաչված փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ ոստիկանության հասցեին քննադատությամբ, որը չէր ցանկացել առգրավել փաստական ապացույցները:
Եւս մեկ հարձակում մնաց առանց հետաքննության: Մայիսի 6-ին Երեւանում Շանթ հեռուստաալիքի մեկնաբան Նվեր Մնացականյանի վրա հարձակվեցին եւ ծեծի ենթարկեցին երկու անհայտ անձինք: Ոստիկանության հայտարարությանը, թե նրա վրա սխալմամբ են հարձակվել, տուժածը հոռետեսորեն վերաբերվեց:
Զեկույցում նշվում է նաեւ 2009թ. մայիսին Երեւանի քաղաքապետի ընտրություններում կատարված բռնարարքների մասին: Մասնավորապես նշվում է «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանին ծեծի ենթարկելու, «Առավոտ» թերթի թղթակից Նելլի Գրիգորյանին սպառնալու եւ այլ փաստերի մասին:
Օգոստոսին բանտից ազատ արձակեցին 33-ամյա Արման Բաբաջանյանին՝ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագրին, որի մոտ ուղեղի ուռուցք էին հայտնաբերել: Նա դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման՝ 2006թ., դատախազության անկախությունը կասկածի տակ դնող հոդվածի հրապարակումից հետո:
Ընդ որում, իրավապահները մամուլին վերաբերվել են կամ երկիմաստորեն, կամ թշնամաբար: Այսպես Հովհաննես Թամամյանը լրագրողներին առաջարկել էր զինվել՝ պաշտպանության համար, իսկ դատախազության ներկայացուցիչը ԶԼՄ-ներին զգուշացրել է, որ դատաախազությունը «հրապարակումները պարբերաբար ուղարկում է ոստիկանություն՝ գնահատման համար»:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment