Wednesday, February 24, 2010

Washington Times. Փաշաները Թուրքիայում այլևս անձեռնմխելի չեն

Tert.am. 23-2-2010- «Բալյոզ» հեղաշրջման ծրագրի առնչությամբ իրականացվող հետաքննության արդյունքում երեկ Թուրքիայում տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալություններին հետաքրքիր դիտարկումներով անդրադարձել է նաև միջազգային մամուլը: Guardian-ը տեղի ունեցած ձերբակալությունները որակել է որպես Թուրքիայում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և բանակի միջև իշխանության համար մղվող պայքար: «Հիմա դատախազները չորս օրվա ընթացքում փորձելու են կալանավորել ձերբակալվածներին: Եթե դա տեղի չունենա, բանակը չի լռելու»: Daily Telegraph-ը, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումներին, գրում է. «1960 թվականից ի վեր Թուրքիայում բանակն իրականացրել է չորս հեղաշրջում: Իսկ ԵՄ անդամակցության գործընթացը նվազեցրեց բանակի` ընտրված քաղաքական գործիչների գործունեությանը միջամտելու հնարավորությունը»: «Վերջին գործողությունը վկայում է այն մասին, որ Օսմանյան կայսրության ժամանակներից ի վեր որպես փաշաներ որակվող սպաները Թուրքիայում արդեն անձեռնմխելի չեն»,- գրում է Washington Times-ը: «Տեղի ունեցածը Թուրքիայի պատմության մեջ աշխարհիկության պահապանների դեմ ուղղված ամենախոշոր գործողությունն է, որն ավելի մեծացրեց «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և զինվորականության միջև առկա լարվածությունը: Թուրքիայում զինվորականությունը միշտ եղել է աշխարհիկության պահապանը: Բանակում ոմանք կարծում են, թե իշխանությունն իսլամի առնչությամբ գաղտնի ծրագրեր ունի և փորձում է նվազեցնել բանակի դերն ու նշանակությունը»,- գրում է դանիական մամուլը: Նշենք, որ ըստ վերջին տեղեկությունների` Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում երեկ իրականացված լայնամասշտաբ գործողության արդյունքում ձերբակալվել է 49 սպա, այդ թվում` 11 պաշտոնաթող գեներալ, 4ծովակալ։

No comments: