Tert.am. 11-3-2010- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունումից հետո Անկարան առաջին անգամ, չնայած ոչ պաշտոնական, մեսիջ է ուղարկել Երևանին:
Թուրքական Zaman օրաթերթը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրները, գրում է, թե Անկարան, ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումն ու Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունները միմյանցից անկախ գործընթացներ են, նշում է, թե Արձանագրությունները չեն «մահացել» և պաշտոնական Երևանից ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ որոշ քայլեր է սպասում:
Դիվանագիտական աղբյուրները, ընդգծելով, որ արձանագրային գործընթացը շարունակվելու է, միևնույն ժամանակ նշում են, թե Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ Անկարան Երևանից սպասում է գրավոր երաշխիքներ կամ քաղաքական պարտավորություն:
Zaman-ը միևնույն ժամանակ հիշեցնում է, որ թիվ 252 բանաձևի ընդունումից հետո Ռուսաստան էին մեկնել Թուրքիայի փոխարտգործնախարարն ու նրա օգնականը, որոնք Ռուսաստանին էին ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ Թուրքիայի սպասելիքները և քննարկել հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու ուղիները:
Friday, March 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment