/PanARMENIAN.Net/ 22.03.2010 -Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը (ANCA) հիասթափվել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի նկատողություններից, որոնցով նա փորձում է արդարացնել Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, թե երկրից հնարավոր է վտարվեն Թուրքիայում աշխատող հայաստանցի 100.000 տարագիրները: Այս մասին ասվում է ANCA-ի հայտարարության մեջ:
«Թուրքիայի վարչապետի սպառնալիքները հայերին վտարելու մասին ապացուցում են, որ Թուրքիան, չնայած Վաշինգտոնում իր դաշնակիցների ջանքերին, որոնք փորձում են սպիտակեցնել նրա պատմությունը, հավատարիմ է մնում այն դիրքորոշմանն ու նպատակներին, ինչը տանում է դեպի Հայոց ցեղասպանություն», - հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նրա խոսքերի համաձայն, Գորդոնն արդեն գլխավոր դերը կատարել է ԱՄՆ վարչակազմում «բերանը փակելու» Թուրքիայի քաղաքականությունն ապահովելու համար եւ վերջերս Կոնգրեսում իջել է ռեկորդային ամենացածր աստիճանին` դառնալով Էրդողանի անձնական պաշտպանը: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահին անմիջապես դատապարտել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի մեկնաբանությունները եւ հայտարարել, որ ԱՄՆ կառավարությունը ոչ մի դեպքում չի հաշտվի հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի նոր սպառնալիքների հետ», - ընդգծել է Համբարյանը:
Ավելի վաղ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը մեկնաբանել էր Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` մասնավորապես ասելով, որ «Իմ կարծիքով, վարչապետ Էրդողանը ցանկացել է միայն ընդգծել, որ Թուրքիայում ապրում է 100.000 անլեգալ հայ, սակայն ես չեմ կարծում, որ նա սպառնում էր նրանց երկրից վտարել»:Tuesday, March 23, 2010
ANCA. «Թուրքիան իր ժխտումով շարունակում է Հայոց ցեղասպանությունը»
/PanARMENIAN.Net/ 22.03.2010 -Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը (ANCA) հիասթափվել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի նկատողություններից, որոնցով նա փորձում է արդարացնել Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, թե երկրից հնարավոր է վտարվեն Թուրքիայում աշխատող հայաստանցի 100.000 տարագիրները: Այս մասին ասվում է ANCA-ի հայտարարության մեջ:
«Թուրքիայի վարչապետի սպառնալիքները հայերին վտարելու մասին ապացուցում են, որ Թուրքիան, չնայած Վաշինգտոնում իր դաշնակիցների ջանքերին, որոնք փորձում են սպիտակեցնել նրա պատմությունը, հավատարիմ է մնում այն դիրքորոշմանն ու նպատակներին, ինչը տանում է դեպի Հայոց ցեղասպանություն», - հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նրա խոսքերի համաձայն, Գորդոնն արդեն գլխավոր դերը կատարել է ԱՄՆ վարչակազմում «բերանը փակելու» Թուրքիայի քաղաքականությունն ապահովելու համար եւ վերջերս Կոնգրեսում իջել է ռեկորդային ամենացածր աստիճանին` դառնալով Էրդողանի անձնական պաշտպանը: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահին անմիջապես դատապարտել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի մեկնաբանությունները եւ հայտարարել, որ ԱՄՆ կառավարությունը ոչ մի դեպքում չի հաշտվի հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի նոր սպառնալիքների հետ», - ընդգծել է Համբարյանը:
Ավելի վաղ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը մեկնաբանել էր Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` մասնավորապես ասելով, որ «Իմ կարծիքով, վարչապետ Էրդողանը ցանկացել է միայն ընդգծել, որ Թուրքիայում ապրում է 100.000 անլեգալ հայ, սակայն ես չեմ կարծում, որ նա սպառնում էր նրանց երկրից վտարել»:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment