Sunday, March 7, 2010

Հանդիպում ԹՀԹ Պատ գամավորական ժողովի Զեյթուն...

Հանդիպում ԹՀԹ Պատ գամավորական ժողովի Զեյթուն քաղաքամասի պատ գամավորների հետ Իսլամական հեղափոխության 31-ամյակի առիթը Իարանահայ ազ գային եւ մշակութային միությունը օ գտա գործեց, փետրվարի 3-ին, իր կենտրոնատեղիում հանդիպում կազմակերպելու ԹՀԹ Պատ գամավորական ժողովի Զեյթուն (Մաջիդիե) քաղաքամասի պատ գամավորների հետ` համայնքային խնդիրների արծարծման համար: Հանդիպմանը իրենց մասնակցությունն էին բերել քաղաքամասի պատ գամավորներից` Աշոտ Սինանին, Վահե Խաչատրյանը, Վալոդ Հախինյանը, Ալբերտ Քոչարյանը, Ռոզիկ Տեր-Հովհաննիսյանն ու Շաքե Ավետյանը: Բացակայում էին դոկտ. Էլիպս Մասեհյանն ու Ռոբերտ Մար գարյանը: Շրջանի պատ գամավորներից բացի հանդիպմանը ներկա էր նաեւ ՊԺ դիվանի անդամ Էմիլ Մնացականյանը: ԻԱՄՄ նախա գահ` դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը, ով վարում էր նաեւ ձեռնարկը, իր խոսքերի սկզբում անդրադարձավ Իսլամական հեղափոխության տարեդարձին ու նրա հաղթանակի ճամբին եւ հետայնու երկրի պաշտպանության համար հայ համայնքի ի գործ դրած զոհողություններին: Ապա բոլորին հրավիրեց մեկ րոպե լռությամբ, ոտնկայս հար գել բոլոր զոհվածների, հատկապես հայ նահատակների հիշատակը: Այնուհետ հերթաբար խոսք առան քաղաքամասի պատ գամավորները եւ յուրաքանչյուրն իր հերթին փորձեց որոշ չափով բացատրել ՊԺ-ում տարվող աշխատանքների մասին: Ապա ներկաներն իրենց հետաքրքրող խնդիրների եւ մտահո գությունների մասին հարցեր ուղղեցին պատ գամավորներին: Ներկաներին հիմնականում մտահո գում էր երիդասարների անտարբերությունը ազ գայինի նկատմամբ, նրանց հեռու լինենը հասարակական աշխատանքներից, արտա գաղթը, «Թունյան» դպրոցի կառուցման հարցը, հայ համայնքի նկատմամբ որոշ անձանց անհար գալից վերաբերմունքը, միությունների աշխատանքային ցածր մակարդակը, պատ գամավորներին հանդիպելու անհայտ, երբեմն էլ շատ դժվար մեխանիզմը, ազ գային իշխանությունների աշխատելաոճը: Մեկն էլ սրամտեց, որ այս հանդիպման դրական կողմերից մեկն էլ այն է, որ գոնե մի առիթ ստեղծվեց թաղեցիների համար մեկ ան գամ մոտիկից տեսնեն ու զրուցեն իրենց պատ գամավորների ու ՊԺ-ի դիվանի անդամների հետ` ծանոթանան նրանց մոտեցումներին ու մտածելակերպին եւ արծարծեն իրենց հարցերն ու մտահո գությունները: Երկարաշունչ հանդիպման ընթացքում, պատ գամավորները փորձեցին հարցադրողներին գոհացում տալ, որտեղ հնչեցին նաեւ բավական հետաքրքիր ու երբեմն էլ զարմացնող մտքեր, որոնցից ներկայացնում ենք մի քանիսը: Աշոտ Սինանի. «Մենք աշխատում ենք մեր բոլոր կարողություններով: Ես հավատում եմ որ արդյունքը լավ կլինի»: - «Ժամանակին ուզում էինք «Արամ» ազ գային սրահը ծախել չորս միլիարդ թումանով եւ փակել մեր բացերը` «Թունյան» դպրոցի շինարարության եւ այլ ծախսեր, բայց գնորդները 3.5 մլրդ-ով էին ուզում: Դրա համար էլ չվաճառեցինք: Իսկ հիմա մեկուկեսով են են ուզում առնել, ինչը բավական դժվարությունների առջեւ է կան գնեցրել մեզ»: Էմիլ Մնացականյան. «Պատ գամավորական ծողովը տարին 500-600 միլիոն թուման բացով է փակում իր բյուջեն»: - «Ճիշտ է, արտա գաղթի հետեւանքով մեր համայնքը նոսրանում է, բայց նույնն է մնում ազ գային ունեցվածքը եւ ինքնաբերաբար ավելանում է մարդա գլխին հասնող ազ գային բյուջեի գումարը: Այսինքն արտա գաղթը ոչ թե տկարացրել, այլ ավելի հարստացրել է համայնքին»: Վահե Խաչատրյան. «Միայն շքեղ եկեղեցիներով ու միություններով չենք կարող երիդասարդության հետաքրքրել ազ գային, կրոնական եւ մշակութային աշխատանքներով, թերությունն պիտի ուրիշ տեղ փնտրել»: - «Պատ գամավորականում ամենապարտաճանաչ, ամենաշատ խոսող եւ ամենաշատ պահանջողները մեր թաղի պատ գամավորներն են»: Վալոդ Հախինյան. «Թաղը միջնակար գ դպրոցի կարիք ունի եւ մենք հետեւելու ենք, որ հնարավորության դեպքում դա մտցվի ՊԺ-ի ծրա գիր»: Ալբերտ Քոչարյան. «Պատ գամավորական ժողովը մեր խորհրդարանն է: Իհարկե մենք համայնք ենք, ոչ թե երկիր եւ մեր կառույցը կրոնական իշխանություն է»: - «Երկու իրանահայեր պիտի լինեն ՀՀ Ազ գային ժողովում»: Ռոզիկ Տեր-Հովհաննիսյան. «Պիտի ջանքեր գործադրենք քաղաքամասի ազ գային պատկերը պահպանելու համար, աշխատենք հայ խանութներից ապրանք գնել»: Շաքե Ավետյան. «Անցյալում ազ գային կառույցների ծախսերն ու պահպանումը հենված էր ասենք 120 հազար հո գանոց գաղութի վրա, իսկ այժմ 50 հազարի եւ դա դժվարություններն ավելի է ծանրացրել»: Տեղի փոքրության ու նաեւ սահմանափակ հրավիրյալների պատճառով ներկաների թիվը քիչ էր, (ընդհանուր 45 հո գի), բայց հենց այդ քանակն էլ ցույց տվեց, որ նման հանդիպումների կարիքը շատ է զ գացվում: Ծրա գրի ընթացքում հնչեցին շատ հարցեր ու մտահո գություններ, իսկ քննադատության արժանացավ Էմիլ Մնացականյանը արտա գաղթի վերաբերյալ ներկայացրած իր մտքերի համար: Հանդիպմանը ներկա էին Ս. Գրի գոր լուսավորիչ եկեղեցու խորհրդի անդամներ, միությունների եւ մամուլի ներկայացուցիչներ: «ԱՐԱՔՍ» համար 197, ՓԵՏՐՎԱՐ 2010

No comments: