/PanARMENIAN.Net/ 05.03.2010 - ԱՄՆ վարչակազմը միշտ չէ, որ Կոնգրեսի գործողությունները նպատակահարմար է համարում: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը: «Մենք չենք կարծում, որ Կոնգրեսը պետք է գործի այդ բանաձեւի համաձայն: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի մեր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ բոլորին պարզ լինի», - ասել է պետքարտուղարը:
Այն հարցին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ինքը` պետքարտուղարը նախագահական ընտրություններում հաղթանակելուց հետո ինչո՞ւ են փոխել իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, Հիլարի Քլինթոնը պատասխանել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը հարկ է շարունակել, եւ որ ԱՄՆ-ն աջակցում է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: «Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններում առաջ էր քաշվել եւ համաձայնեցվել էր պատմաբանների հանձնաժողով ձեւավորելու մասին մոտեցումը: Հանձնաժողովը պետք է անցյալի իրադարձությունները քններ: Ես չեմ կարծում, որ երրորդ երկրները պետք է որոշեն, թե ինչպես պետք է կարգավորվեն երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հիմնախնդիրները: Հենց այդ պատճառով մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ի այս քայլը կարող է վնաս հասցնել սկսված գործընթացին», - ասել է պետքարտուղարը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 23 կողմ եւ 22 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252 բանաձեւը: Քվեարկությունից հետո բանաձեւն ուղարկվելու է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում վերջնական քվեարկության:
Նմանատիպ գործընթաց է նախատեսված նաեւ ԱՄՆ Սենատում:Saturday, March 6, 2010
Հիլարի Քլինթոն. «ԱՄՆ վարչակազմը միշտ չէ, որ Կոնգրեսի գործողությունները նպատակահարմար է համարում»
/PanARMENIAN.Net/ 05.03.2010 - ԱՄՆ վարչակազմը միշտ չէ, որ Կոնգրեսի գործողությունները նպատակահարմար է համարում: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը: «Մենք չենք կարծում, որ Կոնգրեսը պետք է գործի այդ բանաձեւի համաձայն: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի մեր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ բոլորին պարզ լինի», - ասել է պետքարտուղարը:
Այն հարցին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ինքը` պետքարտուղարը նախագահական ընտրություններում հաղթանակելուց հետո ինչո՞ւ են փոխել իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, Հիլարի Քլինթոնը պատասխանել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը հարկ է շարունակել, եւ որ ԱՄՆ-ն աջակցում է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: «Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններում առաջ էր քաշվել եւ համաձայնեցվել էր պատմաբանների հանձնաժողով ձեւավորելու մասին մոտեցումը: Հանձնաժողովը պետք է անցյալի իրադարձությունները քններ: Ես չեմ կարծում, որ երրորդ երկրները պետք է որոշեն, թե ինչպես պետք է կարգավորվեն երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հիմնախնդիրները: Հենց այդ պատճառով մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ի այս քայլը կարող է վնաս հասցնել սկսված գործընթացին», - ասել է պետքարտուղարը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 23 կողմ եւ 22 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252 բանաձեւը: Քվեարկությունից հետո բանաձեւն ուղարկվելու է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում վերջնական քվեարկության:
Նմանատիպ գործընթաց է նախատեսված նաեւ ԱՄՆ Սենատում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment