Saturday, October 30, 2010

«Քուշեշ-Դավթյան» դպրոցի շենքը՝ ՀՀ դեսպանատուն

Ինչպես արդեն տեղյակ է մեր ընթերցողը, «Արաքս»-ի նախորդ համարից, 2008 թվականից իր աշխատանքները դադարեցրած Թեհրանի հայոց ազգային «Քուշեշ-Դավթյան» դպրոցի շենքը, շուտով՝ հավանաբար 2011 թվականին, ԹՀԹ Թեմական խորհրդի միջոցով, որոշ նորոգումներից հետո, հանձնվելու է Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, որը պիտի ծառայի որպես դեսպանատուն, իսկ դեսպանատան գործող շենքը վերադարձվելու է Թեմական խորհրդին:
Այս առիթով հատուկ համաձայնագիր է ստորագրվել ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Գրիգոր Առաքելյանի և ԹՀԹ Թեմական խորհրդի ատենապետի միջև: Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև, երկօրյա այցով Թեհրան ժամանած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հուսանք, ազգային այս կալվածը հավատարմորեն ու հավիտենական կծառայի Հայաստանի ներկա և գալիք բոլոր ներկայացուցիչներին:
Հատկանշական է, որ արդեն իսկ պատմություն դարձած «Քուշեշ-Դավթյան» դպրոցի հիսունամյա եռահարկ շենքը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, Ռուսաստանի դաշնության, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիաի դեսպանատների հարեւանությամբ:

No comments: