Saturday, March 20, 2010

Լյուդմիլա Սարգսյան. «Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնելու արձանագրությունները...»

7or.am. 20-3-02010- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նախաձեռնողական քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված էր պարտության։ -Հայ-թուրքական արձանագրությունների հիմքում ընկած հիմնական նախապայմաններից մեկը ղարաբաղյան հակամարտության խնդիրն է,-ասել է նա։ Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ նշել է, թե բազմիցս ասվել է, որ հայ-թուրքական արձանագրությունների հիմքում նախապայմաններ չկան։ -Մեզ համար նախապայմանը սահմանի բացումն է,-հայտարարել է նա։ Լյուդմիլա Սարգսյանն էլ հակադարձել է, թե թուրք հասարակությունն այս պահին պատրաստ չէ Հայոց ցեղասպանության փաստն ընդունել: -Հետևաբար, քանի դեռ նրանք պատրաստ չեն այդ քայլին, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը վտանգում է Հայաստանը, ինչպես նաև այդ երկում հայերի գոյությունը։ Ես համոզված եմ, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնելու արձանագրություններն անկախ ԱՄՆ-ի ճնշումներից,-նշել է նա։

No comments: