
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Էրոլ Դոռան նշել է, թե Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից 2009-ին հրատարակված 10-րդ դասարանի պատմության նոր դասագրքերում կոպիտ կերպով խախտվում են մարդու իրավունքները։ Պատգամավորի խոսքով՝ դասագրքի մեջ հայերի եւ ասորիների հանդեպ կան ատելություն սերմանող եւ նրանց վիրավորող արտահայտություններ։
Դորալը շեշտել է, որ այդ հարցով խոսել է Ազգային կրթության նախարարի հետ, ով եւս իր անհանգստությունն է հայտնել իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ դրանք իր պաշտոնավարության օրոք չեն հրատարակվել։
No comments:
Post a Comment