Monday, March 8, 2010

Ադրբեջանում պահանջել են Իլհամ Ալիևի հրաժարականը

Panorama.am. 8-3-2010- Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» պարբերականը ամերիկյան հայտնի «Washinqton Post» պարբերականի` Ալիևների ընտանիքի մասին հրապարակված հոդվածը գնահատում է որպես ճնշում, որը իրականացվում է Վաշինգտոնի կողմից: Խոսքը վերաբերվում է Ալիևների` Դուբայում ունեցած ունեցվածքի մասին հրապարակմանը: Պարբերականն ընդգծել է, որ ամերիկյան պարբերականի հրապարակած տվյալների նպատակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշումներ գործադրելն է: Պարբերականն այս եզրահանգման է եկել այն պատճառով, որ «Washinqton Post»-ի համար աղբյուր են հանդիսացել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները: Այս թեմային է անդրադարձել նաև ադրբեջանական «Ազադլիգ» պարբերականը` նշելով, որ Ալիևների ընտանիքի կարողությունը Դուբայում գնահատվում է 75 միլիոն դոլար: Այս հրապարակումների առիթով քննադատությամբ հանդես է եկել Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին: Ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ այս մերկացումից հետո, նախագահ Իլհամ Ալիևը պետք է հրաժարական տա:

No comments: