Saturday, March 6, 2010

Ադրբեջանից ներխուժած դիվերսիոն խումբը վնասազերծվել է

Ս.թ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ: Պետական սահմանն անցած խումբը զբաղվել է նաև ավազակային գործողություններով և անասնագողությամբ: Հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, ադրբեջանական կողմից կան զոհեր: Մեկ դիակ գտնվում է հայկական տարածքում, ծանր վիրավորված ևս մեկ դիվերսանտ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մեկ այլ դիակ ենթադրաբար գտնվում է չեզոք գոտում: Դիվերսիոն խմբի վիրավոր մյուս անդամներին հաջողվել է փախչել և անցնել սահմանը: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

No comments: