Aysor.am. 8-3-2010- Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին մեղադրել է ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային` միջինասիական տարածաշրջանում ահաբեկչությանը սատարելու մեջ: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին նա հայտարարել է այսօր` Միջին Ասիայի և Կովկասի խնդիրների վերաբերյալ Թեհրանում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ:
«Տարածաշրջանում ռազմական տեղակայանները չեն նպաստում կայունության զարգացմանը, այլ նպատակ ունեն ներխուժողական և ծավալապաշտական ծրագրեր իրականացնել: Ահաբեկիչների գործունեության հետևում կանգնած են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և նրանց ուժերը Աֆղանստանում և Պակիստանում»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Մ.Մոթթաքին նաև կոչ է ուղղել տարածաշրջանի պետություններին` մինչև իրենց տարածքում օտարերկրյա ռազմակայանների տեղակայման մասին պայմանագրերի ստորագրումն ուշադրություն դարձնել, արդյոք վերջիններս վտանգ չե՞ն ստեղծում հարևան երկրների համար:Monday, March 8, 2010
Թեհրան. ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան սատարում են ահաբեկչությանը
Aysor.am. 8-3-2010- Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին մեղադրել է ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային` միջինասիական տարածաշրջանում ահաբեկչությանը սատարելու մեջ: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին նա հայտարարել է այսօր` Միջին Ասիայի և Կովկասի խնդիրների վերաբերյալ Թեհրանում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ:
«Տարածաշրջանում ռազմական տեղակայանները չեն նպաստում կայունության զարգացմանը, այլ նպատակ ունեն ներխուժողական և ծավալապաշտական ծրագրեր իրականացնել: Ահաբեկիչների գործունեության հետևում կանգնած են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և նրանց ուժերը Աֆղանստանում և Պակիստանում»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Մ.Մոթթաքին նաև կոչ է ուղղել տարածաշրջանի պետություններին` մինչև իրենց տարածքում օտարերկրյա ռազմակայանների տեղակայման մասին պայմանագրերի ստորագրումն ուշադրություն դարձնել, արդյոք վերջիններս վտանգ չե՞ն ստեղծում հարևան երկրների համար:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment