Monday, March 8, 2010

Թուրքիայի ցասումը հնարավոր է` մարի, եթե…The Economist

Tert.am. 8-3-2010- Թուրքիայի ցասումը հնարավոր է` մարի, եթե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը չընդգրկվի Կոնգրեսի լիագումար նիստում: Այս մասին գրում է բրիտանական The Economist պարբերականը` համոզմունք հայտնելով, որ թիվ 252 բանաձևն այս անգամ էլ չի հայտնվի Կոնգրեսի օրակարգում: «Ոչ ոք, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահը, չի կարող անտեսել Թուրքիայի ռազմավարական նշանակությունը: Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է և ՆԱՏՕ-ում ունի երկրորդ ամենամեծ բանակը: Թուրքիայում է գտնվում նաև ԱՄՆ-ի համար կարևոր նշանակություն ունեցող ավիաբազան և Իրաքում ամերիկյան զորամիավորումների կարիքները հոգալու համար կարևոր փոխադրաուղին»,- գրում է պարբերականը` ավելացնելով, որ բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ «հայ-թուրքական հարաբերությունների համար շատ զգայուն մի ժամանակահատվածում»: Բրիտանական պարբերականը գրում է, որ եթե բանաձևը քվեարկության դրվի Կոնգրեսի լիագումար նիստում, «Թուրքիան թիկունք կդարձնի Եվրոպային, ԱՄՆ-ին և Հայաստանին»: «Միակ հույսն այն է, որ Թուրքիայի ցասումը կհանդարտվի, եթե բանաձևը չդրվի քվեարկության, ինչպես դա եղավ 2007թ.: Այս անգամ էլ կարող է այդպես լինել: Սակայն, ամեն դեպքում, այնքան էլ հնարավոր չի թվում, որ թուրքերը հեշտությամբ կփչացնեն հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»,- ընդգծում է The Economist-ը:

No comments: