Monday, March 22, 2010

PKK-ի ղեկավարը զգուշացնում է Թուրքիային. Այս գարունը կարող է արյունոտ լինել

News.am. 22-3-2010- Հյուսիսային Իրաքի Քանդիլ լեռան շրջակայքում գտնվող PKK-ի ճամբարներից մեկում «Ռոյթերսի» թղթակիցը զրուցել է PKK-ի ղեկավարներից մեկի` Մուրադ Քարայըլանի հետ: Firat գործակալության փոխանցմամբ` Քարայըլանը նշել է, որ իրենք 2009-ի ապրիլից հայտարարել են զինադադար, որպեսզի թույլ տան Թուրքիային քաղաքական ճանապարհով լուծելի քրդական խնդիրը, սակայն «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակումով եւ մի շարք քուրդ քաղաքապետերի ձերբակալություններով, ոչնչացվեցին խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու հիմքերը: «Քայլեր չարվելու դեպքում` պատերազմի ճանապարհ կբացվի: Եւ դրան մնացել է մեկ կամ մեկ ու կես ամիս: Թուրքիան շարունակում է ռազմական գործողությունները եւ քաղաքական գործիչների դեմ ճնշումները եւ դրանց շարունակման դեպքում ` խոսք չի կարող լինել խաղաղության մասին: Մենք Թուրքիայի հարձակումներից ետ չենք նահանջելու, ինչը նշանակում է, որ այս գարուն կարող է լինել արյունով եւ հակամարտություններով: 7 հազար քուրդ պարտիզաններ կան, որոնց կեսը գտնվում են Հյուսիսային Քուրդիստանում: Թուրքական զինուժի հարձակումները Քանդիլ լեռան շրջակայքում դիրքավորված քուրդ պարտիզանների վրա լուրջ վնասներ չեն պատճառել»-նշել է Մուրադ Քարայըլանը:

No comments: