Tert.am. 6-3-2010- Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանն այսօր վերադարձել է Ստամբուլ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Նամըք Թանը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ մարտի 8-ին կմասնակցի Նախարարների խորհրդի նիստին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունումից անմիջապես հետո թուրքական իշխանությունները խորհրդակցությունների համար Անկարա կանչեցին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին:
Saturday, March 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment