«Լրագիր» 22-3-2010- Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից ամենանշանակալիցը թերևս Համայն Ռուսաստանի պատրիարք Կիրիլի (Կյուրեղի) այցն էր Հայաստան ու այդ այցի հետ կապված մանրամասները: Այցին մանրամասների վերլուծությունը թերևս բավականին ժամանակատար գործ է, այդ իսկ պատճառով էլ կանգ կառնենք առավել հիշարժան մի շարք հայտարարությունների և հաղորդագրությունների վրա:
Ռուսաստանի պատմությունը հստակորեն ցույց է տալիս, որ հոգևոր իշխանությունը մշտապես կանգնած է եղել քաղաքական իշխանության կողքին, եղել նրա քաղաքական ուղեգծի հիմնական իրականացնողներից մեկը ու ձեռք ձեռքի տված իրականացրել ռուսական կայսերական ձգտումները: Լինելով Կոստանդնուպոլսի կիրիարխալ եկեղեցու մշակութային ու հոգևոր ժառանգորդը և ակտուալ համարելով «Երրորդ Հռոմի ուսմունքը»` Ռուս Ուղղափառ եկեղեցին ի դեմս իր նոր պատրիարքի շարունակում է ուղղափառության կայսերապաշտական ձգտումները` Կոստանդնուպոլսի ժառանգորդը դառնալով նաև քաղաքական իմաստով:
Մյուս կողմից, բոլորին քաջ հայտնի է, որ ուժեղ քաղաքական իշխանության պայմաններում եկեղեցին մշտապես գտնվել է կամ նրա ազդեցության տակ, կամ գտնվել միևնույն քաղաքական վեկտորի մեջ, իսկ հակադրվելու պարագայում` արժանացել խստագույն հետապնդումների ու ֆիզիկական հաշվեհարդարի (Նիկոն պատրիարք, Տիխոն պատրիարք և այլք): Եվ պետք է նկատել, որ ժամանակակից կենտրոնաձիգ ռուսական իշխանության պայմաններում միայն քաղաքական իշխանության համագործակցության միջոցով էր հնարավոր դառնալ համայն Ռուսաց պատրիարք: Սրան պետք է ավելացնել նաև Կիրիլ պատրիարքի կողմից բազմիցս պետական իշխանությանը սատար կանգնելու և համաշխարհային ու տեղական մարտահրավերներին դիմագրավելու կոչերն ու հորդորները, որից հետո պետք է պարզ դառնա, որ Ռուսաց պատրիարքի Հայաստանում արված հորդորներն ու հաղորդագրությունները պետք է ընկալվեն հենց քաղաքական ուղեծրի մեջ: Մասնավորապես, չի կարելի աչքաթող անել Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիրիլ պատրիարքի կողմից արված հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների, Գարեգին Երկրորդ կաթողիկոսին Բաքվում կայանալիք ԱՊՀ միջկրոնական համաժողովին հրավիրելու կապակցությամբ: Սակայն այս հոդվածում պետք է շեշտադրում կատարենք մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա:
Կիրիլ պատրիարքը համալսարանում իր ունեցած ելույթի նախաբանում նշեց, որ յուրաքանչյուր ոք ելույթ ունենալուց առաջ պետք է հաշվի առնի լսարանը, նրա մտավոր կարողություններն ու իր խոսքը կառուցի այդ համատեքստում: Պատրիարքի կողմից իսկ նշած այդ մեթոդաբանության դիրքերից էլ պետք է քննել նրա ունեցած ելույթների տարբերությունը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` հավատացյալ ժողովրդի և համալսարանում` պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Կիրիլ պատրիարքի կողմից Հայ առաքելական եկեղեցին Հայ ուղղափառ եկեղեցի անվանելու իրողությանը: Եթե պատրիարքը համալսարանում միայն մեկ անգամ Հայ եկեղեցին անվանեց ուղղափառ (ի դեպ, Հայ եկեղեցին ուղղափառ անվանեց նաև հարցի իրավունք ստացած ուսանողը), ապա հավատացյալների հետ հանդիպման ժամանակ «Հայ ուղղափառ եկեղեցի» արտահայտությունը պատրիարքի շուրթերից հնչեց ոչ մեկ անգամ:
Հասկանալի է, որ Հայ եկեղեցին պատկանում է Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքին, ու արտասահմանում Հայ եկեղեցին բավական հաճախ անվանվում է հենց ուղղափառ տերմինով, իսկ մյուս կողմից էլ, լինելով ընդհանրական եկեղեցու մեկ մասնիկը, Հայ եկեղեցին ուղղափառ է հավատքային իմաստով ևս: Այսինքն, աշխարհի համարյա բոլոր եկեղեցիներին վերագրելի են առաքելական, ուղղափառ, կաթոլիկ տերմինները, սակայն դա կիրառվում է միայն մասնագիտական գրականության մեջ և ոչ հրապարակային ելույթներով: Հետևաբար, Կիրիլ պատրիարքը չէր կարող չգիտակցել այդ իրողությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամենամեծ ուղղափառ եկեղեցու պատրիարքի կողմից Հայ առաքելական եկեղեցու ուղղափառ անվանելը հնարավոր է տարընկալումների տեղիք տա հայ հավատացյալների ու հասարակության մեջ:
Այս իմաստով համոզված եմ, որ դա կանխամտածված օգտագործման արդյունք էր, քանի որ “ֆորպոստային” տրամաբանությունը չի կարող պետական ու հասարակական օղակներից չտարածվել նաև եկեղեցականի վրա: Ի դեպ, այստեղ ևս մեկ անգամ պետք է հիշենք Ռուս ուղղափառ եկեղեցու ու պետական ապարատի սերտաճածությունը ու խորացող միտումները և դրա պրոյեկցիան հայ իրականության մեջ, որի ամենավառ վկայություններից մեկն էլ վերջին օրերին Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի հետ կապված սկանդալային աղմուկն է:
Փաստորեն, այս ամենից պետք է ենթադրել, որ ռուսական կայսերապաշտական միտումները տարածվում են ոչ միայն Հայաստանի տնտեսության, քաղաքական դաշտի, էներգետիկ և այլ ռեսուրսների վրա, այլ նաև Հայ եկեղեցու վրա, քանի որ, Կիրիլ պատրիարքի իսկ խոսքով, Հայ և Ռուս եկեղեցիները գտնվում են միևնույն արժեբանական (աքսեոլոգիական) դաշտի մեջ: Սակայն գրեթե համոզված եմ այդ արժեբանական նույնությունը մեկնաբանվելու է ոչ Հայ առաքելական եկեղեցու օգտին, ինչը, կարծում եմ, հղի է լուրջ վտանգներով ոչ միայն Հայ եկեղեցու համար, այլ, և առաջին հերթին, հայ հասարակության ու հանրության համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆMonday, March 22, 2010
ԵԿԵՂԵՑՈՒ “ՖՈՐՊՈՍՏԱՑՈ՞ԻՄ”

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment