Friday, March 12, 2010

Անկարան Շվեդիայից հետ է կանչել դեսպանին

Tert.am. 12-3-2010- Շվեդիայի ռեյկսթագը 131 կողմ, 130 դեմ ձայների հարաբերակցությամբ երեկ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Փաստաթուղթը, որը պատրաստել են 15 կուսակցությունների պատգամավորներ, բացի հայերի ցեղասպանությունից, դատապարտում է նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդների դեմ իրականացրած ցեղասպանությունները: Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է մարտի 17-ին նախատեսված այցը Շվեդիա: Էրդողանը նաև հանդես է եկել բանաձևը դատապարտող հայտարարությամբ` նշելով, թե այդ քայլը չի համապատասխանում Անկարայի և Ստոկհոլմի բարեկամական հարաբերություններին: Թուրքիայի վարչապետը նաև տեղեկացրել է, որ Անկարան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Շվեդիայում իր դեսպանին:

No comments: