Tert.am. 5-3-2010- Եղեռնի ճանաչումը մեկ օրվա կամ մեկ տարվա գործ չէ։ Ճանաչման վրա չեն կարող ազդել ո'չ Հայաստանի, ո'չ Ամերիկայի, ո'չ էլ Եվրոպայի գործադրած ջանքերը։ Այսօր կայացած ասուլիսում այս մասին ասաց սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը։ «Թուրքիան պետք է փոխվի», – ասաց նա։
Ելնելով այդ երկրի պատմությունից և քաղաքական մշակույթից՝ Հարությունյանը նշեց, որ Թուրքիան այսօր շատ դժվար ճանապարհ է անցնում։
«Որ Ցեղասպանությունը կճանաչվի, ես ոչ մի կասկած չունեմ, այսօրի վերաբերյալ ես կասկած ունեմ։ Այսօր Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Եղեռնը։ Դա պարզորոշ երևում է», – ասաց նա։
Միաժամանակ, նա հավելեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումները պատրաստում են Թուրքիային այդ պրոցեսին։
Հարությունյանը նաև կարծիք հայտնեց, որ 252 բանաձը կարժանանա նախորդ բանաձևերի ճակատագրին։
Saturday, March 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment