«Լրագիր» 5-3-2010 Ներկայում ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը գտնվում է սեղանի վրա, և համարձակություն ու քաղաքական կամք է անհրաժեշտ եզրափակիչ քայլը կատարելու համար, ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սուարեշը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը: “Հույս ունեմ, որ ԵԱՀԿ-ում Ղազախաստանի գործող նախագահությունը և Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր դեր են խաղում դրանում”, նշել է Սոարեշը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ներկայիս նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը հայտարարել էր, որ 2010 թվականին Ղազախստանը ձգտելու է ԵԱՀԿ գագաթնաժողովն անցկացնել ամենաբարձր մակարդակով: Ի՞նչ են մտադիր Ղազախստանը և ԵԱՀԿ-ն առաջարկել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Կախված կլինի՞ արդյոք գագաթնաժողովի անցկացումը ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումներից նորացված մադրիդյան սկզբունքերի հարցով: Արժե՞ արդյոք հույս դնել, որ գագաթնաժողովում կողմերին կառաջարկվի ստորագրել շրջանակային համաձայնագիր:
ԵԱՀԿ գագաթնաժողով տեղի չի ունենցել շուրջ 10 տարի: Վերջին գագաթնաժողովներին ղարաբաղյան հարցի կարգավորումը եղել է հիմնական թեմաներից մեկը:
Դեկտեմբերի 5-6 Բուդապեշտում տեղի է ունեցել գագթնաժողով, որտեղ ամերիկացիները կազմակերպել են Տեր-Պետրոսյանի և Ալիևի հանդիպումը: Տարածաշրջանային խնդիրների երկրորդ մասում գագաթնաժողովի եզրափակիչ ակտը հղվում էր ղարաբաղյան կոնֆլիկտի վրա, որի կետերից մեկով նախատեսվում էր կոնֆլիկտի գոտում տեղակայել ԵԱՀԿ բազմազգ ուժերը: Որոշվել էր Վիեննայում ստեղծել Բարձր մակարդակի պլանավորման խումբ, որի վրա պետք է դրվեր խաղաղարար ուժերի կազմավորման ու կառավարման պարտականությունները: Նախատեսվում էր ստեղծել ԵԱՀԿ միացյալ բազմազգ ուժեր, որոնք պետք է տեղակայվեին հակամարտության գոտում: Հիշեցնենք, որ մի քանի տարի անց իրականացվել է խաղաղարարների տեղակայման հնարավոր գոտու տեղազննումը Ղարաբաղում: ԵԱՀԿ միջազգային ուժերը դեռևս ստեղծված չեն, բայց ՀԱՊԿ-ում ստեղծվել են արագ արձագանքման ուժեր:
1996 թ. դեկտեմբերի 2-3 Լիսաբոնում կայացել է ԵԱՀԿ գագաթնաժողովը, որտեղ քննարկվել են Եվրոպայի անվտանգության կոնցեպցիաները: Լիսաբոնյան գագաթնաժողովի 20-րդ կետը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին:
ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի պատմության մեջ Լիսաբոնը մնում է որպես Ադրբեջանի չիրականացած երազանք: Հայաստանը և Ադրբեջանը չեն կարողացել համաձայնության գալ ձևակերպումներում: Ղարաբաղի մասին դրույթը հանվել էր հռչակագրի տեքստից: Այն ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆլավիո Կոտտին փորձեց առաջ քաշել հայտարարություն` հիմնված երեք սկզբունքների վրա. Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության հարգում, Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ամենալայն ինքնավարության ապահովում, Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ: Տեր-Պետրոսյանը վետո դրեց առաջարկի վրա. “Մեր փաստարկները հետևյալն էին. հայտարարությունը չի արտացոլում ԵԱՀԿ 1994 թվականի բուդապեշտյան գագաթնաժողովում ամրագրված դրույթները` հասնել քաղաքական համաձայնության բանակցությունների միջոցով: Հայտարարությունը կանխորորշում է Ղարաբաղի կարգավիճակը, որը հակասում է 1992 թվականի ԵԱՀԽ նախարարների խորհրդի բանաձևին: Եվ երրորդ, կոնֆլիկտի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի ու նորմերի հիման վրա, որոնք ամրագրված են հելսինկյան եզրափակիչ ակտով և առաջին հերթին, ինքնորոշման սկզբունքով, ասել է Արզումանյանը:
1999 թվականի նոյեմբերի 17-19 ԵԱՀԿ գագաթնաժողովը տեղի է ունեցել Ստամբուլում: Այն պետք է որոշիչ դառնար ղարաբաղյան կարգավորման հարցում: Որոշ տվյալներով, գագաթնաժողովից առաջ ակտիվորեն քննարկվում էր տարածքային փոխանակման տարբերակը, այսպես կոչված Մեղրիի տարբերակը, բայց ինչ-որ պահի Հայաստանը հրաժարվել է: Հնարավոր է, որ դա կապված էր խորհրդարանում հոկտեմբերի 27-ի ողբերգության հետ:
Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերի Կավանոն Երևանում հանդիպում են Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի, Վարդան Օսկանյանի և Սերժ Սարգսյանի հետ: Հաջորդ օրը Սեստանովիչը ու Կավանոն շարունակում են բանակցությունները Բաքվում Ալիևի, Զուլֆուղարովի և Աբիևի հետ: Այս հանդիպումից 3 օր հետո հրաժարական է տալիս ԱԳ նախարար Զիլֆուղարովը և Ալիևի ազդեցիկ խորհրդական Էլդար Նամազովը: Ավելի վաղ հրաժարական էր տվել Գուլուզադեն: Արդյունքում Զիլֆուղարովը և Նամազովը հաստատել են, որ ստամբուլյան գագաթնաժողովի նախօրեին կողմերը քննարկել են տարածքային փոխանակման տարբերակը: Երկուսն էլ հաստատում էին, որ հրաժարական են տվել առաջարկին համաձայն չլինելու պատճառով:
Արդյունքում հռչակագրի 2 կետ վերաբերում էին Հայաստանին, Ադրբեջանին և ղարաբաղյան դիմակայությանը: Ավելի կոնկրետ, հռչակագիրը աջակցում էր Քոչարյան-Ալիև երկխոսությանը:
Ինչպիսին կլինի ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովը, հնարավոր է չգիտեն նաև Մինսկի խմբի համանախագահները: Կա միայն քիչ թե շատ որոշակի իրավիճակ. բանակցություններում Ղարաբաղի մասնակցության հնարավոր ամրագրումը: Երևում է, Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի հետ խոսել տարածքների մասին, տալով այդ իրավունքը Ղարաբաղին: Ամեն դեպքում, դա է հետևում Գառնիկ Իսագուլյանի խոսքերից, որ Հայաստանը տարածքներ չի գրավել և վերադարձնելու բան չունի: Թող Ադրբեջանը բանակցի այդ հարցով Ղարաբաղի հետ:
Saturday, March 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment