News.am. 21-4-2010- Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը հանդես է եկել կոչով՝ ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հայտարարության մեջ ասվում է. «1915-ի ապրիլի 24-ին Ստամբուլի հայ համայնքի առաջադեմ մտավորականներին` պատգամավորներին, գրողներին, բժիշկներին, երաժիշտներին, իրավաբաններին, կարճ ասած՝ մոտ 220 հոգու, ձերբակալեցին եւ Հայդարփաշայի երկաթգծի կայարանից ուղարկեցին Անատոլիայի խորքերը: Այդ ճանապարհորդությունից շատ քիչ մարդ ողջ մնաց: Ստամբուլի ձերբակալությունները` Օսմանյան կայսրությունում հայերի գոյությանը վերջ դնող գործողությունների առաջին հաղորդագրություններն էին:
Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը 95-ամյակին ապրիլի 24-ի զոհերին հիշատակելու եւ „Այլեւս երբեք նման բան“ ասելու համար, 1915-ի ամոթը իրենց սրտերում զգացող բոլոր անձանց, հրավիրում է Հայդարփաշայի կայարանի մուտքի մոտ ապրիլի 24-ին, 13:30-ին»:
Նշենք, որ ապրիլի 24-ին զոհված հայերի հիշատակման կոչ են արել նաեւ մի խումբ հայտնի թուրք մտավորականներ, որոնց մեջ է նաեւ Թուրքիայի Մարդու իրավունքների միության նախագահը:
Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: Թուրքիայի կառավարող վերնախավը բարբարոսական ջարդ կազմակերպեց՝ ոչնչացնելով 1,5 միլիոն հայերի եւ ամայացնելով Արեւմտյան Անատոլիան:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ:Wednesday, April 21, 2010
Թուրքիայի իրավապաշտպանները սպասում են «բոլորին, ովքեր սրտով են զգում 1915-ի ամոթը»
News.am. 21-4-2010- Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը հանդես է եկել կոչով՝ ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հայտարարության մեջ ասվում է. «1915-ի ապրիլի 24-ին Ստամբուլի հայ համայնքի առաջադեմ մտավորականներին` պատգամավորներին, գրողներին, բժիշկներին, երաժիշտներին, իրավաբաններին, կարճ ասած՝ մոտ 220 հոգու, ձերբակալեցին եւ Հայդարփաշայի երկաթգծի կայարանից ուղարկեցին Անատոլիայի խորքերը: Այդ ճանապարհորդությունից շատ քիչ մարդ ողջ մնաց: Ստամբուլի ձերբակալությունները` Օսմանյան կայսրությունում հայերի գոյությանը վերջ դնող գործողությունների առաջին հաղորդագրություններն էին:
Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը 95-ամյակին ապրիլի 24-ի զոհերին հիշատակելու եւ „Այլեւս երբեք նման բան“ ասելու համար, 1915-ի ամոթը իրենց սրտերում զգացող բոլոր անձանց, հրավիրում է Հայդարփաշայի կայարանի մուտքի մոտ ապրիլի 24-ին, 13:30-ին»:
Նշենք, որ ապրիլի 24-ին զոհված հայերի հիշատակման կոչ են արել նաեւ մի խումբ հայտնի թուրք մտավորականներ, որոնց մեջ է նաեւ Թուրքիայի Մարդու իրավունքների միության նախագահը:
Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: Թուրքիայի կառավարող վերնախավը բարբարոսական ջարդ կազմակերպեց՝ ոչնչացնելով 1,5 միլիոն հայերի եւ ամայացնելով Արեւմտյան Անատոլիան:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment