Monday, April 12, 2010

Հոլիվուդի ռեստարաններից մեկում 4 հոգու սպանության մեջ կասկածվում է 28-ամյա Ներսես Գալստյանը

News.am. 12-4-2010- Լոս Անջելեսի Հոլիվուդի «Հոթ սփոթ» ռեստորանում ապրիլի 3-ին զինված հարձակման եւ 4 հայերի սպանության մեջ կասկածվում է ծագումով հայաստանցի 28-ամյա Ներսես Գալստյանը: Այդ մասին մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսում հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանապետ Չարլի Բեքը: Նրա խոսքով, Ներսես Գալստյանը դեռ ձերբակալված չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել Նորթ Հոլիվուդում եւ Գլենդեյլում: Ըստ ոստիկանության վարկածի` այս տարվա ապրիլի 3-ին Ն. Գալստյանն այդ ռեստորանում մասնակցել է անցած տարի ավտովթարից զոհված մի ծանոթի ծննդյան օրվան նվիրված հավաքույթին, որի ընթացքում վիճաբանության մեջ է մտել միջոցառման այլ մասնակիցների հետ, եւ ի վերջո վրդովվելով` կրակոցներ է արձակել եւ սպանել 4 մարդու, եւս 2-ին վիրավորել է: Արդյունքում սպանվել են 25-ամյա Հայկ Եգնանյանը, 26-ամյա Սարգիս Քարաջյանը, 28-ամյա Հարութ Բաբուրյանը եւ 31-ամյա Վարդան Թոֆալյանը: Ոստիկանները նշել են, որ իրենց ձեռքին կա ապացույց, որը հաստատում է տեղի ունեցածի կապը Գալստյանի հետ, սակայն ավելին չեն ասել: Դաշնային դատավորը Գալստյանին մեղադրանք է առաջադրել նաեւ առանց արտոնագրի հրազենի հետ կապված գործարքներով զբաղվելու եւ ջնջված համարով զենք պահելու մեջ: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

No comments: