Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ասել է, որ ««ճանապարհային քարտեզի» և արձանագրությունների թոհուբոհում հայությունը ենթարկվել է չարդարացված ցնցումների»։ «Թուլացել են անվտանգության և ինքնապաշտպանության մասին մտածելու մեխանիզմները: Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու լրացուցիչ լծակներ։ Իսկ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի միասնության քայքայումը, դարձել է առավել չզիջող և նախահարձակ»,-ընդգծել է բանախոսը։ Ըստ Արմեն Այվազյանի, այս ողջ գործընթացում Թուրքիան խոսել է միայ նախապայմանների լեզվով։ Ընդ որում, նման կեցվածք թուրքական իշխանություններն ունեին մինչև արձանագրությունների ստորագրումը։ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը նշել է, որ «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում սկիզբ առած գործընթացը հանգեցրել է տխուր հետևանքների, իսկ Հայաստանի քաղաքական վերնախավը համառորեն չի ուզում տեսնել հայ-թուրքական խնդրի բուն արմատը։ « Թուրքիան թշնամի պետություն է, որի ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի գաղութացումն ու ոչնչացումն է»,-ասել է Այվազյանը։Monday, April 12, 2010
Ա. Այվազյան. «Ֆուտբոլային դիվանագիտությունը հանգեցրել է տխուր հետևանքների»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ասել է, որ ««ճանապարհային քարտեզի» և արձանագրությունների թոհուբոհում հայությունը ենթարկվել է չարդարացված ցնցումների»։ «Թուլացել են անվտանգության և ինքնապաշտպանության մասին մտածելու մեխանիզմները: Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու լրացուցիչ լծակներ։ Իսկ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի միասնության քայքայումը, դարձել է առավել չզիջող և նախահարձակ»,-ընդգծել է բանախոսը։ Ըստ Արմեն Այվազյանի, այս ողջ գործընթացում Թուրքիան խոսել է միայ նախապայմանների լեզվով։ Ընդ որում, նման կեցվածք թուրքական իշխանություններն ունեին մինչև արձանագրությունների ստորագրումը։ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը նշել է, որ «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում սկիզբ առած գործընթացը հանգեցրել է տխուր հետևանքների, իսկ Հայաստանի քաղաքական վերնախավը համառորեն չի ուզում տեսնել հայ-թուրքական խնդրի բուն արմատը։ « Թուրքիան թշնամի պետություն է, որի ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի գաղութացումն ու ոչնչացումն է»,-ասել է Այվազյանը։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment