Aysor.am. 27-4-2010- Մեծ քաղաքականության շրջանակներում ընթացող հայ-թուրքիական հարաբերությունների կարգավորման գործընթացը չէր կարող կանխորոշել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի արտաբերումը, -գտնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
«Դա շատ ավելի խորքային, թուրք-ամերիկյան հարաբերությունների առանցքում գտնվող խնդիր է»,-ասաց նա այսօր ասուլիսի ժամանակ, նկատելով, որ անցած տարի, երբ Օբաման չարտասանեց «ցեղապանույթուն» եզրույթը, հայաստանյան ըննդիմությունը հայտարարել էր, թե սկսելով հայ-թուրքական բանակցությունները ` իշխանությունները տապալում են Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:
Այս անգամ, ըստ բանախոսի, Արձանագրությունների վավերացման առկախումից հետո Սպիտակ տան ղեկավարի ուղերձը ընդդիմության, մասնավորապես Դաշնակցության կողմից այլևս չի ընկալվում որպես ՀՀ իշխանությունների կողմից թույլ տված որևէ սխալ գործողությունների արդյունք:
Անդրադառնապով ընդդիմության այն տեսակետին, թե հայ-թուրքական հարաբերություններրի բարելավման խնդիրը կարող է ստիպել Հայաստանի իշխանություններին հետ քայլ կատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, պատգամավորը շեշտեց, որ Ցեղասպանության ճանաչումը եղել է ու կմնա Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքում:
«Սա առաջին հերքին մեր ազգային անվտանգության խնդիրն է»,- եզրափակեց Գ.Մինասյանը:
Tuesday, April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment