Հայ-ասորական նախաձեռնությունների համագործակցությամբ ցեղասպանության 95-ամյակի ոգեկոչումների մի շարք համատեղ միջոցառումներ տեղի ունեցան Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Ապրիլի 24-ի օրը Կիլիկիա երիտասարդական միության նախաձեռնությամբ լուռ բողոքի ցույց տեղի ունեցավ Թրքական հյուպատոսարանի առջեւ, որից հետո միջոցառումների կիզակետը հանդիսացավ Համբուրգի մայր տաճարում հայ-ասորական ամենաբազմամարդ հավաքը, ուր հայ եւ ասորի հոգեւորականների համատեղ հոգեհանգստյան արարողությունից հետո լսվեցին գիտական եւ քաղաքական հայտնի դեմքերի խոսքերը եւ Գայանե երգչախմբի կոմիտասյան ելույթները: Փակման խոսքով հանդես եկավ Թորոս Սարյանը, որը կազմակերպիչների անունից իր հուզիչ ելույթը ավարտեց «Շնորհակալություն Համբուրգ» խոսքերով:
Միջոցառումներին մասնակցում էր հայտնի թուրք պատմաբան պրոֆեսոր Հալիլ Բերկթայը, ով ցեղասպանության դատապարտմաբ ելույթ ունեցավ Համբուրգի համալսարանում:
Ցեղասպանության 95-ամյակի Համբուրգյան միջոցառումները հովանավորվում էր Եվրոպայի հայերի համագումարի կողմից, որի առիթով էլ ԵՀՀ-ի նախագահ Կարո Հակոբյանը մասնակցել էր միջոցառումներին: Մամուլին ու հեռուստատեսության տված հարցազրույցներում ԵՀՀ-ի նախագահը հաղորդեց, որ նաեւ տեղի են ունեցել զանազան հանդիպումներ`համագործակցության նոր ակընկսլիքներով եւ հեռանկարով;
Եվրոպայի Հայերի Համագումար
(Assembly of Armenian of Europe)
27 ապրիլի 2010 թ.
Մամլո գրասենյակ.
Tuesday, April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment