Tert.am. 14-4-2010- Այսօր ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հարցազրույցին, որը նա տվել էր ԱՊԱ-ի Վաշինգտոնի թղթակցին՝ Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում։ ԱՊԱ-ն հայտնում է, որ գործակալության կենտրոնական գրասենյակը հանձնարարել էր Վաշինգտոնի թղթակից Իզաբել Լևինին հարցազրույց վերցնել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչներից:
Լևինը հարցազրույց է վերցրել Ահմեթ Դավութօղլուից։ Սակայն հարցազրույցի հրապարակումից տասը ժամ անց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նման հարցազրույց չի տվել։
Գործակալությունը պնդում է, որ թուրքական ԱԳՆ-ի այս հայտարարությունն ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը, և Դավութօղլուն հարցազրույց տվել է։
Իզաբել Լևինը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Ինձ շատ զարմացրել է այն հանգամանքը, որ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները պնդում են, թե ես հարցրազրույց չեմ վերցրել Դավութօղլուից։ Երեկ ես հյուրանոցում էի, որտեղ հանգրվանել է Դավութօղլուն, և փորձում էի թույլտվություն ստանալ մամուլի քարտուղարից հարցազրույց վերցնելու համար, սակայն վերջինս հրաժարվեց օգնել ինձ։
Որոշ ժամանակ անց, երբ Դավութօղլուն իջավ ճաշելու, ես մոտեցա նրան և մի քանի հարցեր ուղղեցի։ Քանի որ նախարարը ժամանակ չուներ, ես նրան երեք հարց տվեցի և ստացա պատասխանները։ Այն նույն հարցերը, որոնք տարածել է գործակալությունը։ Ես չէի կարող հորինել մեջբերումները և չէի կարող տեղյակ լինել հանդիպման արդյունքների մասին։ Իմ գործընկերները, ովքեր փորձում են կապ հաստատել թուրքական պատվիրակության հետ, ինձ այսօր տեղեկացրել են, որ Թուրքիայի պատվիրակությունը ժամանակավորապես դադարեցրել է հաղորդակցությունը լրատվամիջոցների հետ, քանի որ նրանք ոչ պաշտոնական պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական պատվիրակության հետ չհրապարակել բանակցությունների և հանդիպումների մասին տվյալները»։
ԱՊԱ-ն պատահական չի համարում, որ Դավութօղլուն հրաժարվել է տվյալ հարցրազրույցից Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, և համոզված չէ, որ նման քայլը համապատասխանում է դիվանագիտական գործելակերպի սկզբունքներին։
Ադրբեջանական գործակալությունը կտրականապես հերքում է հարցազրույցի հորինված լինելու մասին հայտարարությունը:Thursday, April 15, 2010
ԱՊԱ-ն հասկանում է, թե Դավութօղլուն ինչու է հրաժարվել իր տված հարցազրույցից
Tert.am. 14-4-2010- Այսօր ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հարցազրույցին, որը նա տվել էր ԱՊԱ-ի Վաշինգտոնի թղթակցին՝ Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում։ ԱՊԱ-ն հայտնում է, որ գործակալության կենտրոնական գրասենյակը հանձնարարել էր Վաշինգտոնի թղթակից Իզաբել Լևինին հարցազրույց վերցնել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչներից:
Լևինը հարցազրույց է վերցրել Ահմեթ Դավութօղլուից։ Սակայն հարցազրույցի հրապարակումից տասը ժամ անց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նման հարցազրույց չի տվել։
Գործակալությունը պնդում է, որ թուրքական ԱԳՆ-ի այս հայտարարությունն ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը, և Դավութօղլուն հարցազրույց տվել է։
Իզաբել Լևինը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Ինձ շատ զարմացրել է այն հանգամանքը, որ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները պնդում են, թե ես հարցրազրույց չեմ վերցրել Դավութօղլուից։ Երեկ ես հյուրանոցում էի, որտեղ հանգրվանել է Դավութօղլուն, և փորձում էի թույլտվություն ստանալ մամուլի քարտուղարից հարցազրույց վերցնելու համար, սակայն վերջինս հրաժարվեց օգնել ինձ։
Որոշ ժամանակ անց, երբ Դավութօղլուն իջավ ճաշելու, ես մոտեցա նրան և մի քանի հարցեր ուղղեցի։ Քանի որ նախարարը ժամանակ չուներ, ես նրան երեք հարց տվեցի և ստացա պատասխանները։ Այն նույն հարցերը, որոնք տարածել է գործակալությունը։ Ես չէի կարող հորինել մեջբերումները և չէի կարող տեղյակ լինել հանդիպման արդյունքների մասին։ Իմ գործընկերները, ովքեր փորձում են կապ հաստատել թուրքական պատվիրակության հետ, ինձ այսօր տեղեկացրել են, որ Թուրքիայի պատվիրակությունը ժամանակավորապես դադարեցրել է հաղորդակցությունը լրատվամիջոցների հետ, քանի որ նրանք ոչ պաշտոնական պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական պատվիրակության հետ չհրապարակել բանակցությունների և հանդիպումների մասին տվյալները»։
ԱՊԱ-ն պատահական չի համարում, որ Դավութօղլուն հրաժարվել է տվյալ հարցրազրույցից Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, և համոզված չէ, որ նման քայլը համապատասխանում է դիվանագիտական գործելակերպի սկզբունքներին։
Ադրբեջանական գործակալությունը կտրականապես հերքում է հարցազրույցի հորինված լինելու մասին հայտարարությունը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment