Haynews.am. 14-4-2010- Այսօր կայացած ասուլիսում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել է, որ իր տեղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմում է .«Նրա կողմից եմ նշանակվել ոստիկանապետ, կծառայեմ ու պարտքս կկատարեմ ժողովրդի ու պետության հանդեպ ու պատվով էլ կգնամ հանգստի»: Նա նաև նշել է, որ ուրիշ թիմում հայտնվելու մտադրություն չունի. «Ծառայել, ապա դեմքս, գույներս փոխելուց հետո ուրիշին ծառայելը ես բացառում եմ»: ՀՀ ոստիկանապետի կարծիքով` այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չկա որևէ ուժ, որ կարող է թեկուզ իշխանության գալու միտք փայփայել:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի ու իր միջև վիճաբանությունների մասին տեղեկատվությունը Ալիկ Սարգսյանը հերքել է. «Իմ և Գորիկ Հակոբյանի միջև աշխատանքի բնագավառում տարաձայնություն չի եղել»:
Անդրադառնալով ոստիկանության ներկա վիճակին` Ալիկ Սարգսյանն ասել է, որ մեր ոստիկաններն իրենց գործի սիրահարներ են, էնտուզիաստներ, քանի որ 75, 80 կամ 100 հազար դրամով գիշեր ցերեկ վտանգում են իրենց կյանքը` ծառայելով ժողովրդին ու պետությանը: Նա նաև հավաստիացրել է, որ ոստիկաններն իրենց գործի սիրահարն են ու անգամ առանց աշխատավարձի պատրաստ են աշխատել:Thursday, April 15, 2010
Ալիկ Սարգսյան. «Ոստիկանները պատրաստ են աշխատել անգամ առանց աշխատավարձի»
Haynews.am. 14-4-2010- Այսօր կայացած ասուլիսում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել է, որ իր տեղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմում է .«Նրա կողմից եմ նշանակվել ոստիկանապետ, կծառայեմ ու պարտքս կկատարեմ ժողովրդի ու պետության հանդեպ ու պատվով էլ կգնամ հանգստի»: Նա նաև նշել է, որ ուրիշ թիմում հայտնվելու մտադրություն չունի. «Ծառայել, ապա դեմքս, գույներս փոխելուց հետո ուրիշին ծառայելը ես բացառում եմ»: ՀՀ ոստիկանապետի կարծիքով` այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չկա որևէ ուժ, որ կարող է թեկուզ իշխանության գալու միտք փայփայել:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի ու իր միջև վիճաբանությունների մասին տեղեկատվությունը Ալիկ Սարգսյանը հերքել է. «Իմ և Գորիկ Հակոբյանի միջև աշխատանքի բնագավառում տարաձայնություն չի եղել»:
Անդրադառնալով ոստիկանության ներկա վիճակին` Ալիկ Սարգսյանն ասել է, որ մեր ոստիկաններն իրենց գործի սիրահարներ են, էնտուզիաստներ, քանի որ 75, 80 կամ 100 հազար դրամով գիշեր ցերեկ վտանգում են իրենց կյանքը` ծառայելով ժողովրդին ու պետությանը: Նա նաև հավաստիացրել է, որ ոստիկաններն իրենց գործի սիրահարն են ու անգամ առանց աշխատավարձի պատրաստ են աշխատել:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment