Thursday, April 22, 2010

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիպի Ադրբեջանի հոգևոր առաջնորդին

Tert.am. 22-4-2010- Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով կմեկնի Բաքու` Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի և Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի հրավերով։ Բաքվում հայոց կաթողիկոսը կմասնակցի Հոգևոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթաժողովին: Այցի ընթացքում տեղի կունենա տարածաշրջանի հոգևոր առաջնորդների` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի, Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոսի, Շեյխ ուլ իսլամի և Ամենայն Հայոց Հայրապետի քառակողմ հանդիպում: Վեհափառ Հայրապետին կուղեկցեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Համաժողովին կմասնակցի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը՝ որպես ԱՄՆ Եկեղեցիների Ազգային խորհրդի նախագահ:

No comments: